ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության դիսկուրսը մեռավ՝ այդպես էլ չծնված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի խաղաղության դիսկուրսը մեռավ՝ այդպես էլ չծնված, իսկ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կոչերը, պարզվեց, ընդամենը շղարշ էին Հայաստանի ինքնիշխանությունը ոտատակ տալու համար։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հետևողականորեն առաջ էին մղում «հարևանների» հետ խաղաղության դարաշրջան հաստատելու, քաղաքական և տնտեսական առումով նորմալ գործակցելու, Ադրբեջանի հետ խնդիրները ի հաշիվ Հայաստանի և Արցախի լուծելու թշնամական օրակարգը։ Մինչդեռ, ՀՀ դավադիր իշխանությունները որևէ իրական և առարկայական քայլ չկատարեցին խաղաղության պատրաստվելու ուղղությամբ, փոխարենը՝ Հայաստանին կանգնեցրին նոր պատերազմի վտանգի առջև։

Խաղաղությունից խոսող իշխանությունը պետք է պատրաստ լիներ պատերազմի։ Օրինակ, երկիրը դներ ռազմական ռելսերի վրա, վերականգներ պատերազմում ջախջախված բանակն ու տնտեսությունը, ամրացներ հայկական ԶՈՒ դիրքերը, ռազմական արդյունաբերություն ստեղծեր, նոր սպառազինություններ գներ միջազգային գործընկերներից, արտաքին քաղաքական նպաստավոր պամաններ ապահովեր՝ ՀՀ շահերից բխող օրակարգը սպասարկելու համար։ Թե ինչ արեց փաշինյանական իշխանությունը, առանձնապես պատմելու չէ, բոլորն իրենց աչքով են տեսել։ Մինչդեռ թշնամին, առանց վայրկյան կորցնելու, շարունակեց զինվել, նոր սպառազինություններ գնել, ամրացնել իր զինված ուժերը, յուրացնել օկուպացված հայկական տարածքները, միջազգային նոր գործընկերներ գտնել, որոնք կօգնեին ադրբեջանական օրակարգն առաջ մղելուն։ Այս ամենի հետևանքով, միայն երեկ հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Գերտերություններն էլ, ադրբեջանական հարձակումը դատապարտելու փոխարեն, խայտառակ և հակահայ հայտարարություններ են տարածում՝ հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս ամենը վկայում է, որ խաղաղություն մուրացողի հետ հաշվի չեն նստում, նրան չեն հարգում, նրա աղաղակները բանի տեղ չեն դնում։ Խաղաղությունը չեն մուրում այնպես, ինչպես դա անում էր Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իր իշխանության պահպանման։ Ու Հայաստանը շարունակելու է կորցնել թե՛ իր տարածքները, թե՛ ինքնիշխանությունը, քանի դեռ իշխանության ղեկին մնում են Նիկոլ Փաշինյանն ու իր կոհորտան։

Գևորգ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular