ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չի դիմել Ռուսաստանին և ՄԱԿ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները կրկին բացահայտեցին Հայաստանի գործող իշխանությունների ապիկարությունը արտաքին քաղաքականության մեջ։ Մինչ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները դաշնակցային պարտականությունների կատարում էին պահանջում Ռուսաստանից, քաղաքական դաշտի մի մասն էլ պահանջում էր դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը պաշտոնապես չի դիմել որևէ մեկին։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է, որ իշխանությունները չեն դիմել։

«Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»,- դիվանագիտական ձևակերպումներով ՀՀ իշխանությունների անողնաշարությունը հաստատել է ԱԳՆ ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ էլ Հունանյանը նշել է, թե ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը: Դավադիր այս պահվածքը տրամաբանական որևէ բացատրություն չունի, հատկապես, երբ երեկ ամենալայն ռազմական գործողություններն էին սկսվել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը հրաժարվում է միազգային հանրության հետ գործակցելուց, այդկերպ ՀՀ զինվորականներին և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իր պարտականությունից։ Եվ լիովին տրամաբանական են դառնում տեղեկությունները, թե իշխանությունը պատերազմի հրահրման միջոցով է փորձում իրականացնել ադրբեջանա-թուրքական օրակարգի կարևորագույն կետերից մեկը՝ միջանցքի տրամադրումը։ Որքան էլ Փաշինյանը փորձի համոզել, թե իշխանությունները գործում են ի շահ ՀՀ-ի, ակնհայտ է՝ գործ ունենք դավաճանության, Հայաստանի տարածքի միտումնավոր նվիրման, ՀՀ քաղաքացիների, Սյունիքի մարզի վտանգման հետ։ Եվ միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Մանվել Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular