ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի նոր դավադրությունը Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմը տեղափոխվել է Հայաստանի սահմանների մոտ։ Ադրբեջանը երեկ մի քանի ուղղություններով լայնածավալ գործողություններ էր իրականացնում ՀՀ արևելյան սահմանագոտու տարբեր հատվածներում, իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ոչ միայն կատարում էին իրենց պարտականությունները, այլև ավելի էին խորացնում խուճապային իրավիճակը։ Կրակը դադարեցվեց երեկ երեկոյան կողմ, սակայն մինչ այս պահը որևէ հստակ տեղեկություն չկա հայկական կողմի զոհերի և կորուստների մասին։

Պաշտպանության նախարարությունը միայն հաստատել է մեկ պայմանագրային զինծառայողի՝ 30-ամյա շարքային Մերուժան Արթուրի Հարությունյանի մահվան փաստը։ Հաստատվել է նաև, որ 12 հայ զինծառայողներ գերևարվել են, ԶՈՒ-ն մի քանի կարևոր դիրքեր է կորցրել։ Իշխանությունը խոստովանեց, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ հայտարարում էր, թե հայկական կողմի զոհերի թիվը 15-ն է։

Այս պայմաններում տարօրինակը ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ իշխանության սանձազերծած արշավն էր։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները մեկը մյուսի ետևից ԱԺ ամբիոն էին բարձրանում, հաթաթա տալիս ՌԴ-ին, ընդհուպ հայտարարում, որ դաշնակցային պարտականությունները չկատարելու դեպքում Հայաստանի իշխանությունները նոր դաշնակից կգտնեն։ Անգիտակից այս շանտաժը արդարացնել հնարավոր կլիներ, եթե իշխանութունները հարգանքի նշույլ ունենային թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային գործընկերների մոտ։

ՌԴ-ին սպառնալուն զուգահեռ ԱԳՆ-ն, օրինակ, որևէ բառ չասաց ՀԱՊԿ-ում գործընկեր համարվող Բելառուսի պահվածքի մասին։ Լուկաշենկոյի վարչախումբը երեկ՝ ռազմական գործողությունների լուրն առնելուն պես ռազմական օգնություն էր ուղարկել Բաքու։ Բողոքի որևէ նոտա, դեսպանին հայտարարված նկատողություն Հայաստանից չհետևեց։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդում խրոխտ ելույթներ էր ունենում։

«Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական. սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է. Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը, մեր անկախությունը»,- ասել է նա։ Իսկ Ադրբեջանը և նրա հովանավոր Թուրքիան շարունակում են իրենց հետևողական քաղաքականությունը՝ Զանգեզուրի միջանցք կտրելու, Հայաստանին նոր հարվածներ հասցնելու ուղղությամբ։

Արմեն Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular