ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում կրկին հակահայկական ալիք է բարձրանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

«Համապատասխանաբար, հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

Անդրադառնալով տեղի ունեցող դեպքերին` ադրբեջանագետն ասաց, որ ադրբեջանական կողմն այս քայլերով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա ու դա շարունակվում է՝ հաշվի առնելով այն, որ համապատասխան դիմադրություն չեն տեսնում․ «Չգիտեմ ով ու որտեղից հայկական կողմին հրաման տվեց, որ նրանք ադրբեջանցիներին դիմադրություն ցույց չտան, ու նրանք առաջ գան։ Սրացում նաև արցախյան դաշտում կա։ Տեսնում ենք սադրանքներ՝ Բերձորի միջանցքում, հայ գյուղացիների հանդեպ։ Ադրբեջանում կրկին հակահայկական ալիք է բարձրանում։ Մենք ունե՞նք բանակ, թե՞ չէ։ Բանակին ի՞նչ հրաման է արձակված։ Զորքի առաջին նպատակն ի՞նչն է․ տեսնելով, որ թշնամին փորձում է առաջ գալ՝ դիմահար կրակով պետք է ոչնչացնի կամ գերեվարի»։

Նա հիշեցրեց՝ թշնամին իր ռազմական շքերթի ժամանակ հայկական դրոշը ոտքերի տակ էր գցել ու պահանջում էին Սյունիքն ու հայկական այլ տարածքներ։

«Դա կառուցողական ու խաղաղության դարաշրջանի նշա՞ն էր։ Մեզ նետված մարտահրավերներին պետք է համարժեք պատասխան տանք, ոչ թե խոսենք քարտեզների մասին։ Լավ, որ խոսում են 1920-ական թթ․ քարտեզների մասին, նրանք դա տեսե՞լ են։ Վարչական սահմանները դրանք պետական չեն, հերի՛ք է ժողովրդին մոլորեցնեն։ Ով ունի այդ քարտեզը, ուղղակի անզեն աչքով անցկացրեք Նախիջևանի տարածքը, Վայոց ձորի տարածքը։ Ու եթե այդ քարտեզներով շարժվենք, ապա էլ ի՞նչ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Վայոց ձորի հյուսիսից ինչքա՞ն տարածք պետք է անցնի Ադրբեջանին։ Դրա մասին պետք է մտածել, քննարկումներ անցկացնել մասնագետների հետ, որ ունքը սարքելու տեղ՝ աչքն էլ չհանեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular