ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր պատգամավորին կրկին կալանավորել են․ Փաշինյանի իշխանությունը չի հանդարտվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմադիր ուժերը բոլորովին չեն պատկերացնում, թե ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչ հիշաչար և հետևողական անձի հետ գործ ունեն։ Փաշինյանը բոլոր ապօրինությունները կգործի, միայն թե վնասի իրեն ընդդիմադիր գործիչներին։ Օրեր առաջ բանտից ազատ էր արձակվել Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը։ Երեկ կրկին նրան վերադարձրել են ազատազրկման վայր, վերաքննիչ քրեական դատարանն է որոշել բավարարել Արթուր Սարգսյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը:

Փաշինյանի իշխանությունը հաջողությամբ իրականացնում է դատական համակարգը ոչնչացնելու և կամակատար դարձնելու իր քաղաքականությունը։ Եթե նախկինում շատ դատավորներ հրաժարվում էին կատարել փաշինյանական վարչախմբի քմահաճույքները, ապա այսօր, գագիկջհանգիրյանների միջոցով, Փաշինյանը հեռացնում կամ ինչ-ինչ միջոցներով յուրացնում է դատական համակարգը, իսկ կալանավորումները ավելի հաճախակի են դարձել։ Մինչ ընդդիմությունը հայտարարում է իրավական ճանապարհով կալանավորումների դեմ պայքարելու մտադրության մասին, Նիկոլ Փաշինյանը քմծիծաղ է տալիս քթի տակ և շարունակում իր հանցավոր գործելաոճը։

Արդյունքում, Հայաստանը մի երկիր է, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, չի գործում օրենքը, իսկ իրավունքը կիրառվում է ընտրողաբար։ Ընդդիմության այս պահվածքը, բոլոր հարցերը իրավական ճանապարհով լուծելու մարմաջը ի վերջո հանգեցնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամրապնդմանը, Փաշինյանից փոքրիկ բռնապետ կերտելու օպերացիայի հաջողմանը։ Անհրաժեշտ է մի կայծ՝ հանրությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերին համախմբելու, դավադիր և ապիկար վարչախմբից իշխանությունից հեռացնելու համար, այլապես նրանք կկործանեն Հայաստանի Հանրապետությունը։

Արթուր Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular