ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը չի վստահում հայկական բանակին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը չի վստահում հայկական բանակին, փորձում է վերահսկողությունը վերցնել իր ձեռքը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երեկ պաշտոնանկ է արել Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և այդ պաշտոնին նշանակել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՊՆ մամուլի քարտուղար էլ նշանակելու են Մանե Գևորգյանին՝ Փաշինյանի նախկին խոսնակին, ով օրերս էր ազատվել աշխատանքից։

Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը ֆորմալ առումով իշխանական սպասարկուները կապում են ՀՀ տարածք ադրբեջանական ուժերի ներթափանցման, Ջերմուկում և Սիսիանում դիրքեր կորցնելու, նաև տարածված տեսանյութերի հետ, որտեղ հայ զինվորները ստիպված են լինում ադրբեջանցիների նվաստացումների ուղեկցությամբ մի քանի դիրք լքել։ Ընդդիմադիր մամուլն էլ սեփական վարկածներն է առաջ քաշում, թե Կարապետյանը հրաժարվել է ստորագրել հայկական զորքերի հետքաշման հրամանը։ Լուրեր են շրջանառվում, թե նրան պատժում են Արցախ այցելելու համար։ Ամեն դեպքում, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է հայկական զինված ուժերը վարկաբեկելու, բանակը հոգեբանորեն ջախջախելու, հայ զինվորին և սպային բարոյազրկելու իր հայրենադավ քաղաքականությունը։

Ինչ-որ պահի զինված ուժերը ստիպված են լինելու դիմադրել «գերագույն գլխավոր թյուրիմացության» այս վարքին, իսկ զինվորական ուղի անցած նախարարը, որքան էլ Փաշինյանի խամաճիկը լիներ, չէր կարողանալու հանդուրժել նման քայլերը։

Չունենալով մասնագիտական և մարդկային որակներով օժտված որևէ կադր՝ Փաշինյանը Պապիկյանին հիմա էլ նշանակում է պաշտպանության նախարար։ Պապիկյանի առնչությունը բանակին միայն իր զինվորական ծառայությունն է, սերժանտական կոչումը, հրամանատարին դանակահարելու համար դատված լինելու փաստը։ Նրա կարիերան կապված է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ, և անմռունչ հնազանդվելու ու կատարելու է վարչապետի բոլոր ապօրինի հրահանգները, բանակից հեռացնելու է սեփական դեմք և արժանապատվություն ունեցող սպաներին, վերահսկելու է ֆինանսական հոսքերը, մեկ առ մեկ թշնամուն է հանձնելու նրա պահանջած դիրքերը։ Սխալ կլինի ասել, թե Փաշինյանը վստահում է Պապիկյանին։ Ի ծնե կասկածամիտ Նիկոլը Պապիկյանին էլ վերահսկելու է նախարարի պաշտոնում։ Դրա համար էլ մամուլի քարտուղար է նշանակում Մանե Գևորգյանին։

Վահան Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular