ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարաշահումներ ու կեղծիք․ Նիկոլ Փաշինյանը գերազանցում է իր նախկիններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարության ու իրավունքի գերակայության կարգախոսներով իշխանության եկած ուժը չի խորշում ընտրակեղծիքներից, վարչական ռեսուրսի չարաշահումից։ Կապանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» վարչական ռեսուրս է չարաշահել, իսկ հանրային հեռուստաընկերությունը խիստ իշխանամետ դիրքերից է լուսաբանումն իրականացրել։

Արձանագրումը «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն է արել՝ փաստեր ներկայացնելով։ Այդ փաստերն, իհարկե, նորություն չեն, հանրությունը վաղուց արդեն սովոր է, որ փաշինյանական իշխանությունը հատում է բոլոր կարմիր գծերը, ստում ու կեղծում։ Ուշագրավն այն է, որ այս իշխանության նախկին ու ներկա կողմնակիցներն անգամ չեն կարողանում աչք փակել Նիկոլ Փաշինյանի վարչախմբի ապօրինությունների վրա։ Ստիպված են լինում արձանագրել, որ կառավարությունը պետբյուջեից գումարներ հատկացնելով է փորձել ծանրության նժարը թեքել իր թիմակցի օգտին։ Արձանագրել, որ Հանրային կոչվող հեռուստատեսությունը ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այսօր շարունակում է նույն մանիպուլյացիան և կեղծիքը։

«Հասկանալի է դառնում, թե ինչու էր «Քաղաքացիական պայմանագիրն» այդքան դեմ, որ ընդլայնվեն վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի սահմանները, իսկ դրա որոշ դրսևորումներ՝ քրեականացվեն»,- տարակուսում է Իոաննիսյանը, թեպետ տարակուսելու որևէ առիթ չկա։

Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները վաղուց են ապացուցել, որ շարքային ստախոս են, զուրկ մարդկային ու բարոյական որակներից, հանուն իշխանության պատրաստ են վնասել սեփական երկիրն ու ՀՀ հեղինակությունը, փոշիացնել իրենց իսկ հռչակած հեղափախական արժեքները։

«ՄԱԿ-ը քննադատել է ժողովրդավարության հետընթացը Հայաստանում։ Իրականում սկսվել է խորքային մի գործընթաց, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցնելու է լեգիտիմությունը միջազգային կառույցներում ու պիտանելիությունը Մոսկվայում (արտաքին քաղաքական որոշակի օրակարգ սպառելուց հետո)»,- ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Արմեն Հարոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular