ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «երազանքը»․ գիշերվա քողի տակ հանձնել Հայաստանի սահմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ հայ հանրությունը զբաղված էր ՏԻՄ ընտրություններով, Հայաստանի ապիկար և դավաճան իշխանությունները գիշերվա քողի տակ հանձնում են հերթական ճանապարհը Ադրբեջանին։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը միայն երեկ ուշ երեկոյան «ավետեց», որ ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Միաժամանակ հաղորդվում էր, թե տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։

Օրեր առաջ էլ նույնպիսի գաղտնիության պայմաններում իշխանությունները առանց աչք թարթելու հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգում է՝ ադրբեջանական մաքսակետերն ուղիղ ազդեցությամբ կապված են վեց գյուղերի՝ Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ծավի, Շիշկերտի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ:

«Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են: Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են»,- նշել է Թաթոյանը:

Այդ հանգամանքը, սակայն, չի խանգարել փաշինյանական դավադիրներին վտանգի տակ դնել հայ բնակչության կյանքն ու իրավունքները, Հայաստանի ինքնիշխան տարածքից հերթական կտորը հանձնել թշնամուն։ Փաշինյանի զոմբիացած զանգվածը դեռ իներցիայով շարունակում է պահել նրա իշխանությունը, թեև, արձանագրենք, այդ զանգվածն էլ գնալով մաշվում և նվազում է։ Մնում է, որ ընդդդիմադիր ուժերին հաջողվի ուշքի գալ, համախմբվել, հստակ մարտավարություն մշակել և հեռացնել դավաճաններին իշխանությունից։ Այլապես Փաշինյանը շարունակելու է ասպատակել մեր երկիրը, կտոր-կտոր, հանուն իր իշխանության պահպանման հանձնել թշնամուն։

Նորայր Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular