ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է դիվանագիտական կորպուսի այլասերումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի դիվանագիտական կորպուսը Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից ամենաշատ հարվածները ստացած կառույցն է։ Իհարկե, դիվանագետները ևս ունեն իրենց մեղքը այդ հանգամանքում։ Բողոքելու, իրենց մասնագիտական արժանապատվությունը պահպանելու փոխարեն արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ դարձել է դավադիր վարչախմբի կամակատարը։

Իսկ Փաշինյանն էլ լրջամիտ կադրային դիվանագետներին փոխարինում է իրեն նվիրված կուսակիցներով՝ հաշվի չառնելով, որ վերջիններս բացարձակապես չեն համապատասխանում դեսպանի բարձր պաշտոնի համար անհրաժեշտ որևէ որակավորման։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կարկառուն երկու նիկոլականի դեսպան նշանակելու մասին։ Նախկին պատգամավոր, մի քանի կուսակցություն փոխած Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է դեսպան Գերմանիայում, Անվտանգության խորհրդի քարտուղարի աներձագ, «Սորոսի Սոս» մականունով հայտնի Սոս Ավետիսյանն էլ՝ դեսպան Իսպանիայում։ Թվում էր՝ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում, իսկ Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում դեսպան նշանակելուց հետո այլևս չարժեր զարմանալ Փաշինյանի նշանակումների վրա, սակայն Ենգիբարյանի և Ավետիսյանի նշանակումները դուրս են որևէ տրամաբանությունից։ Նրանց այդ պաշտոններին նշանակել են բացարձակապես անձնական կապերի և կուսակցական հավատարմության շնորհիվ։

Լուրեր են շրջանառվում, որ Վրաստանում էլ դեսպան է նշանակվելու պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած, ապա խայտառակ կերպով պաշտոնանկ արված Զոհրաբ Մնացականյանը։ Վերջինս Փաշինյանից ոչ պակաս մեղավորություն ունի բանակցային գործընթացը վիժեցնելու, «զրոյական կետից» սկսելու, պատերազմի ժամանակ ՀՀ միջազգային մեկուսացման, արտաքին քաղաքական ձախորդությունների մեջ։ Եվ այժմ էլ նրան նոր պաշտոնի նշանակելը ծաղր է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Այս ամենում տարօրինակը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Արմեն Սարգսյանի պահվածքն է։ Սահմանադրության երաշխավոր համարվող անձը համառորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր քմահաճույքները։ Ի դեպ, նախկին պատգամավորներին դեսպան նշանակելու հրամանագրերը Արմեն Սարգսյանը ստորագրել է դեռ նոյեմբերի 5-ին, բայց միայն երեկ երեկոյան են դրանք հայտնվել նախագահի պաշտոնական կայքում և տարածվել լրատվամիջոցներով։

Դավիթ Երկնափեշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular