ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները ստախոս են․ և սա փաստի արձանագրում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ստախոս են։ Եվ սա փաստի հստակ արձանագրում է։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախօրեին կառավարության նիստում հայտարարում էր, թե Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական հենակետերը առանձնակի լուրջ խնդիրներ չեն կարող հարուցել իրանական բեռնատարների համար, որոնք հարյուրներով անցնում են Տաթև-Աղվանի նոր ճանապարհով։

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, իսկ նույն այդ իրանցի վարորդները բողոքում են՝  Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար, անգամ վթարային իրավիճակներ են ստեղծվում: Վարորդներն «Ազատություն» ռադիոկայանին են ասել, թե նոր ճանապարհով գալիս են, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնելիս բավականին խնդիրներ են առաջանում: Նրանց փոխանցմամբ՝ մոտավորապես 130 դոլարի չափ հարկ են վճարում:

Իշխանությունը լկտիաբար ստում է ոչ միայն ճանապարհի մասին։ Մինչ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է, թե ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածություն չի եղել ճանապարհին մաքսակետեր տեղակայելու հարցով, և Ադրբեջանի այս որոշումն անակնկալ է եղել իրենց համար, Անվտանգության խորհրդի ոչ պակաս տխրահռչակ քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին պնդում է, թե ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել ժամանակավորապես շահագործել Գորիս-Կապան ճանապարհը, մինչև նոր ճանապարհի շինարարությունը։

Ով է ճիշտ և ով՝ սխալ, բարդ է ասել։ Փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները Ադրբեջանի վարչախմբի հետ սինքրոն են գործում իրենց հակահայ ծրագրերում։ Իսկ հետևանքը ողբերգական է։ Մարդկային ճակատագրեր են խեղվում Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերում, անտանելի հումանիտար ճգնաժամ է առաջանում, աշակերտները զրկվում են ուսման, գյուղերի բնակիչները՝ սնունդ և անվտանգ միջավայր ունենալու հնարավորությունից։

Եթե սա դավաճանություն չէ, ապա ո՞րն է դավաճանությունը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը որևէ օրգանական կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Կոլաբորացիոնիստական և զավթիչ միավորումը պետք է արմատախիլ արվի ՀՀ տարածքից և պատմությունից, և ուղարկվի աղբանոցը, այդ բառի բոլոր իմաստներով։

Սամսոն Դարբինյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular