ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խաղ Շարադա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարադան ամենատարածված և զվարճալի հանելուկ- խաղերից մեկն է: Փոխաբերական իմաստով շարադա կարելի է անվանել «հանելուկ»-ը, «գլուխկոտրուկ»-ը: Շարադա խաղի էությունը պատկերներով բառը գուշակելն է: Քչերը գիտեն, թե երբ և որտեղ է  առաջին անգամ հայտնվել այդ խաղը:

Ժողովրդական բանահյուսության մեջ դրանց մասին տեղեկություններ չկան: Գրականության մեջ առաջին հիշատակությունները հայտնի են Հին Հռոմի ժամանակներից՝ Սիֆոսիուսի «Հանելուկներ» գրքից: Առաջին նկարները, որոնք կարելի է անվանել շարադաներ եղել են հիերոգլիֆները, պատկերագրերը և այլ հնագույն խորհրդանիշները, որոնք օգտագործվել են գրելու մեջ: Միջնադարում ազնվականության զրահների և դրոշների վրա հաճախ են պատկերվել շարադաներ: Ժամանակին շարադան եղել է Ֆրանսիացիների սիրված հոբբին: Նկարների օգնությամբ հանելուկներ լուծելու մեծ ժողովրդականությունը ֆրանսիացիների շրջանում հայտնվել է դեռ 15-րդ դարում: Սկզբնական շրջանում շարադա են անվանել  այն հումորային տեսարանները, որոնց օգնությամբ ծաղրել են արատները: 

Հետագայում հայտնվել են առաջին նկարները՝ ռեբուսները: Անգամ 1582 թվականին լույս է տեսել մի ամբողջ գիրք, թե ինչպես կարելի է լուծել շարադները: Այն գրվել է ֆրանսիացի բանաստեղծ Տաբուրոյի կողմից և այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում: Մինչև 19-րդ դարի վերջերը շարադաները հիմնականում տպագրվել են ամսագրերում: Փարիզից շարադաներ լուծելու նորաձևությունը տարածվել է Լոնդոն, Հռոմ, Բեռլին: Իտալիայում սոնետների տեսքով են շարադաներ հրատարակել, որոնք զբաղեցրել են գրքի 4-ական էջ: Գերմանիայում դրանք շնորհավորանքների, կոմիկական բանաստեղծությունների և օդաների տեսքով են եղել: Անգլիայում եղել են վարպետներ, որոնք շարադաներ են նկարել փոքրիկ նկարների տեսքով: Նկարիչ Ստեֆանո Բելի աշխատանքները, որոնք պահվում են Լոնդոնի թանգարանում, պահպանվել են մինչ օրս: Շարադաներ սիրել են հորինել նաև երեխաների համար: Առավել հայտնի են Լյուիս Քերոլի շարադաները: Նա սիրում էր նամակներ գրել երեխաներին և  որոշ բառեր կամ տառեր փոխարինում էր նկարներով, և երեխաները շատ էին սիրում նման նամակները:

Ռուսաստանում ցարական ժամանակներում ժամանակակից մեկնաբանության շարադաներն առաջին անգամ հայտնվել են 1845 թվականին այն ժամանակվա հանրաճանաչ ամսագրերում: Մեկ տարի անց արդեն կազմակերպվել են մրցույթներ: 1881 թվականից սկսել են տպագրվել մրցույթային շարադաներ: Դրանք հրատարակվել են մինչև 1917 թվականի  հեղափոխությունը: Խորհրդային Միությունում շարադաները կրկին հայտնվել են միայն 1930-ականների վերջին: Պատերազմի ընթացքում շարադաներով ամսագրեր չեն տպագրել, իսկ հետպատերազմյան տարիներից դրանք սկսել են հորինել հիմնականում երեխաների համար: Անգամ լույս են տեսել առանձին գրքեր: Դրանցում կարելի էր գտնել ոչ միայն նոր հանելուկներ իրենց պատասխաններով, այլ նաև կանոններ այն մասին, թե ինչպես լուծել դրանք:

Իրականում ցանկացած խորհրդանիշ կարելի է դասել շարադաների շարքին. ապրանքային նշաններ, դավանանքի խորհրդանիշներ, մեդալներ, մետաղադրամներ, բացիկներ, նամականիշերի, խոհանոցային պարագաների, տեխնիկայի և այլնի պատկերներ: Մեր օրերում շարադաներն այնքան էլ սիրված չեն, ինչպես նախկինում էին: Դրանք չեն տպվում ամսագրերում կամ թերթերում: Բայց մենք դրանք օգտագործում ենք անընդհատ, երբ SMS ենք գրում կամ պատասխանում համացանցում բառերը կրճատելով կամ խորհրդանիշներ տեղադրելով: Օրինակ  սիրտ նշանակում է «սեր»: Ոչ ոք չի էլ մտածում, որ դա շարադա է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular