ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանցին չի ընտրի լպիրշ և հողատու իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու օրից ՏԻՄ ընտրություններ են Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Իշխանություններն իրենց բոլոր ռեսուրսները ներդրել են Կապանում ցանկալի արդյունք ստանալու, իրենց հաղթանակն ամրագրելու համար, սակայն ապարդյուն։

Երեկ էլ «Քաղաքացիական պայմանագիրը» պետական հիմնարկների աշխատակիցներին հավաքել էր Կապանի հրապարակում, անձրևի տակ ստիպում էր լսել Երևանից գործուղված փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, այլ իշխանականների, որոնք այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչու պիտի կապանցին նախապատվություն չտա իր գործող քաղաքապետին, և ընտրի կենսագրություն, հետագիծ ու դիմագիծ չունեցող փաշինյանական խամաճիկի։

Քաղաքական հայտարարությունների փոխարեն էլ ՔՊ թեկնածու Դավիթ Դանիելյանը, որի միակ «արժանիքը» ԿԳՄՍ նախկին նախարարի մերձավորը լինելու փաստն է, անցավ լպիրշության բոլոր սահմանները, հայտարարեց․  «Այո, Կապանում՝ կապանցին է որոշելու, և այսուհետ ալբանացին չի որոշելու»։ Կարիք չկա հիշեցնելու, թե ում էր ակնարկում Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը։ Արձանագրենք միայն, որ բովանդակային քննադատության փոխարեն այս իշխանությունը տուրք է տալիս պոպուլիզմին, քաղաքական մրցակիցներին սևացնելու և վիրավորելու գործելաոճին։ Այո, հենց կապանցին է ընտրելու, և հաստատապես չի ընտրելու Ադրբեջանի խամաճիկներին, ՀՀ ինքնիշխան տարածքը թշնամուն նվիրողներին, Կապանի և Սյունիքի մյուս համայնքների կյանքը բարդացնողներին, պատերազմում խայտառակ պարտություն կրածներին։ Կապանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական խայտառակ պարտությունն է կրելու։ Իսկ դրանից հետո նույն Դանիելյանը հարկադրված կարձանագրի ինքն իր համար․ «Այո, Կապանում՝ կապանցին է որոշելու, և այսուհետ ադրբեջանցու կամակատարը չի որոշելու»։

Գարիկ Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular