ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հակահայկական գործելաոճը, իսկ ՀՀ իշխանությունը ստում է և մանիպուլացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են Սյունիքում կատարվողը ներկայացնել որպես հայկական կողմի հաղթանակ, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ճնշումներ բանեցնել, պարտադրել այսպես կոչված «միջանցքի» իրենց տեսլականը։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն երեկ Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների 8-րդ համաժողովում ասել է, որ Անկարան առաջարկում է «վերացնել թյուրքալեզու երկրների համագործակցության խոչընդոտները»: Չավուշօղլուն Ստամբուլում ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանին «44-օրյա պատերազմում հաղթելու կապակցությամբ»: 

«Հաղթանակը բացել է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու ճանապարհը»,- հայտարարել է Չավուշօղլուն: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ նույն նիստում շարունակել է զարգացնել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Բայրամովը «ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում խաղաղ նախաձեռնությունների և Բաքվի ու Անկարայի հաջող համագործակցության վրա։ Դրա վառ վկայությունն է 3+3 նախաձեռնությունը՝ ուղղված հետհակամարտային տարածաշրջանային համագործակցությանը»։

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ «այս ձևաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բազմամյա օկուպացիայի ավարտի ֆոնին»։

Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ գործընթացները Հարավային Կովկասում զարգանալու են միանգամայն այլ հունով. «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը հետագա ընթացք ստացավ 2021թ. հունվարի 11-ի Եռակողմ հայտարարության ընդունմամբ, որը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նախաձեռնվում են տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման կոնկրետ քայլեր, այդ թվում շատ կարևոր է Զանգեզուրի միջանցքը, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին տարածաշրջանում։ Հույս ունենք, որ Թյուրքական խորհրդի գործընկերները նույնպես կօգտվեն այդ հնարավորություններից»։

Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ «միջանցքներ» չեն լինելու, իսկ հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է ճանապարհների բացում, որոնք գտնվելու են պետությունների տարածքային իրավազորության ներքո։ Իսկ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր դնելու լուրից հետո փաշինյանական իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են պնդել, թե Հայաստանը չմտավ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանության մեջ։

Գագիկ Գրիգորյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular