ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի նեոօսմանյան երազանքները վտանգավոր են տարածաշրջանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան արագ քայլերով դառնում է մեր տարածաշրջանի գլխավոր սպառնալիքը, իսկ գերտերությունները չեն էլ փորձում կասեցնել նրա այս վտանգավոր ընթացքը։ Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հույս ունի, որ Թուրքիան կդառնա «աշխարհի առաջատար տերություններից մեկը»։

«Կարևոր է շարունակել նրա աշխատանքը, հետևել Հանրապետության հիմնադրի պատվիրաններին»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հետևում են առաջին նախագահի կտակած քաղաքականությանը՝ ամրապնդելով երկրի քաղաքական դիրքերը, զարգացնելով տնտեսությունն ու ռազմական հզորությունը»։

«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը գտնվում էր բոլոր ճակատների առաջնագծերում, ներկայացնում էր թուրք ժողովրդի շահերը»,- ասել է նա՝ նկատի ունենալով Աթաթուրքի՝ հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում գտնվելու ժամանակաշրջանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ներկայումս ներգրավված է Սիրիայում, Լիբիայում և Կովկասում ընթացող գործընթացներում։ Էրդողանը, որ Աթաթուրքի հիմնած կուսակցության գլխավոր հակառակորդն է, տարիներ շարունակ պայքարելու է նրա ժառանգության դեմ, խարխլել Աթաթուրքի ստեղծած պետության հիմքերը, բանակին զրկել իր քաղաքական կշռից և դարձրել իր խամաճիկը, խորհրդարանական երկիրը վերածել միանձնյա կառավարվող նախագահական երկրի, իսկ այսօր, երբ իրեն ձեռնտու է, հիշում է վերջինիս կտակած քաղաքականության մասին։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան և թուրքական իշխանությունները չունեն բարոյական և քաղաքական արգելակներ, հանուն իրենց հզորացման պատրաստ են ցանկացած քայլի։ Իհարկե, ԱՄՆ-ը և Ռուսաստանը փորձում են երբեմն-երբեմն պատժամիջոցների կամ եղանակներով վնասել Թուրքիային, սակայն նրանց գործադրած ջանքերը չափազանց թույլ են, որպեսզի կարողանան կասեցնել նոր հրեշի առաջացումը։ Եթե չկասեցվի թուրքական պետության հետագա հզորացումը, ապա լրջագույն սպառնալիք է կախվելու տարածաշրջանի այլ երկրների գլխին ևս։ Մինչդեռ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը մրցման մեջ են մտել, թե ով ավելի շատ զենք կառաջարկի Էրդողանին` ինքնաթիռներ, զենիթահրթիռային համալիրներ, և այլն։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular