ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանության մեխանիկան․ ինչպե՞ս սուսուփուս հայկական հողերը նվիրել թշնամուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստատեսության եթերում «ավետեց»՝ Ադրբեջանը կեսգիշերից սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Ադրբեջանական կողմը այդ մասին բարեհաճել է ծանուցել Հայաստանի ապիկար իշխանություններին, «հարգել է», այսպես ասած, թե չէ, կարող էր և չծանուցել։

«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կա՛մ Գորիս, կա՛մ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Ընդամենը երկու ամիս առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հակառակն էր պնդում, թե ««2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը (Գորիս-Կապան) անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։

Հայաստանում իշխանության ղեկին հայտնված փաշինյանական վարչախմբի դավաճանության հետևանքով չորս բնակավայրեր անկլավներ են դառնում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բնակիչների համար ստեղծվող անտանելի պայմաններով, ՀՀ ինքնիշխան տարածքն առանց սահմանազատման և սահմանագծման նվիրվում են թշնամուն, իսկ իշխանականները փորձում են այս դավաճանությունն էլ հերթական անգամ իրենց դիվանագիտական ձեռքբերումը ներկայացնել։ Իհարկե, իրավապահ մարմինները որևէ քրգործ չեն հարուցի պետական դավաճանության մեղադրանքով, փոխարենը, Նիկոլ Փաշինյանն իր զոմբիների բանակով կհարձակվի յորաքանչյուր ընդդիմախոսի վրա։ Նույնիսկ եթե մաքսակետեր դրվեն Երևանի սրտում, հանրության մի մասը չի դիմադրելու։ Հայաստանի Հանրապետությունը միացրել է ինքնաոչնչացման ռեժիմը։

Արմեն Ղազարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular