ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք եռանկյունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս եռանկյունի երաժշտական գործիքը լայն տարածված է ամբողջ աշխարհում: Այն պատկանում է նվագախմբային գործիքների հարվածային խմբին: Եռանկյունի հարվածային երաժշտական գործիքը իրենից ներկայացնում է եռանկյունու տեսքով պողպատե ձող, որի գագաթներից մեկը չագուցված է։ Հնչեցնելիս այն կախում են կաշեփոկից կամ լարից և հարվածում մետաղե ձողիկով։ Գործիքի ձայնը բարձր է և զրնգուն։

Հենց այդ ձևն էլ որոշել է գործիքի անվանումը, չնայած այդ գործիքի առաջին օրինակները չեն ունեցել եռանկյունի ձև, դրանք սկզբում քառանկյունաձև են եղել: Դա են հաստատում անգլիացի և իտալացի նկարիչների նկարներում եղած պատկերները:

«Եռանկյունի երաժշտական գործիք» հասկացությունն առաջին անգամ հիշատակվել է 1389 թվականին Վյուրտեմբերգ քաղաքի գույքի գույքագրման մեջ: Դժվար է ասել, թե կոնկրետ երբ և որտեղ է այդ նվագարանը ձեռք բերել մեզ հայտնի իր տեսքը, բայց միանգամայն հաստատ է այն, որ արդեն 17-րդ դարի սկզբին եղել են եռանկյունիների երեք տարատեսակներ, իսկ հետո անգամ հինգ տարատեսակ:

Ցավոք, պատմությունը չի պահպանել ճշգրիտ տեղեկություններ  եռանկյունու ծագման մասին: Այնուամենայնիվ կա վարկած, որ այն հայտնվել է Արևելքում՝ Թուրքիայում: Նրա մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 15-րդ դարով: Նվագախմբերում եռանկյունիներ սկսել են օգտագործել 1850-ական թվականներից: Դա կապված է եղել արևելյան երաժշտության հանդեպ հետաքրքրությամբ:

Ռուսաստանում եռանկյունին հայտնվել է 1775 թվականին  իր էկզոտիկ, արևելյան ձայնի շնորհիվ: Այն առաջին անգամ ներկայացվել է Գրեյթրիի «Գաղտնի մոգություն» օպերայում: Հայտնի է նաև, որ այն շատ ավելի վաղ եղել է ռազմական երաժշտության նվագախմբերում: Ռուսաստանում, նախահեղափոխական ժամանակաշրջանում այն սիրված գործիք է եղել Ելիզավետա Պետրովնայի զորքերի շրջանում: Ռուսաստանում եռանկյունին անվանել են նաև տրենզել, բայց բարեբախտաբար, այդ տարօրինակ անունը չի արմատացել: Վիեննական դասականների (Հայդեն, Մոցարտ, Բեթհովեն) աշխատանքներում եռանկյունին օգտագործել են թուրքական երաժշտությունը ընդօրինակելու համար: Շատ կոմպոզիտորներ, ձգտելով փոխանցել արևելյան պատկերներ, հարստացրել են իրենց ստեղծագործությունները եռանկյունու հնչեղ ձայնով: Ներկայումս դժվար է պատկերացնել ժամանակակից նվագախումբ առանց եռանկյան մասնակցության: Այդ գործիքի խաղացանկում գործնականում սահմանափակումներ չկան: Իրոք, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այն օգտագործվում է տարբեր ոճերի և ժանրերի երաժշտության մեջ: Այդ երաժշտական ​​գործիքը նվագախմբային հնչեղությունը վերակենդանացնելու և հարստացնելու, նրան հանդիսավոր, վսեմ ու փայլուն տեսք հաղորդելու ունակություն ունի:

Եռանկյունին հատուկ բարձրություն ձայն չունեցող գործիք է: Նրա ձայնը կարելի է բնութագրել որպես թեթև, պայծառ, թափանցիկ, փրփրուն և բյուրեղային: Այնուամենայնիվ եռանկյունի նվագողը պետք է ունենա որոշակի հմտություն: 

Հունաստանում, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, եռանկյունին շատ տարածված գործիք է հանդիսանում: Երեխաները հավաքվում են մի քանի հոգանոց խմբով, գնում են տներ շնորհավորանքներով, երգեր են երգում այն ուղեկցելով տարբեր երաժշտական գործիքների ձայնակցմամբ, որոնց թվում եռանկյունին խիստ տարածված է: Ձայնի փայլուն գամմայի շնորհիվ եռանկյունու զրնգուն ձայնը նպաստում է տոնական տրամադրության և առասպելական մթնոլորտի ստեղծմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular