ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկինները՝ նախկինների դեմ․ 36 համայնքներում ՔՊ-ին ծանր փորձություն է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին մեկնարկում է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 խոշոր համայնքներում ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել, մի քանի համայնքում էլ աջակցում է գործող քաղաքապետերի ձևավորած դաշինքներին։

Ընտրական ցուցակները նայելիս՝ տպավորություն է, թե նախկիններն են պայքարում նախկինների դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես չուներ թիմակիցներ, այնպես էլ հիմա չունի։ Հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերը նախկինների վրա բարդող իշխանությունը մնացել է նույն այդ նախկինների կադրերի հույսին, նրանց միջոցով է փորձում հաղթանակ կորզել ընտրություններում։ Գյումրիում ու Գորիսում կրած խայտառակ պարտություններից հետո թե՛ նոյեմբերի 14-ի, թե՛ դեկտեմբերի 5-ի ընտրությունները լուրջ գլխացավանք են դառնալու Նիկոլ Փաշինյանի համար։

Արդեն իսկ ակնհայտ է, որ մի ամբողջ շարք խոշորացված համայնքներում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ծանր պարտություն է կրելու, իսկ հաղթելու դեպքում էլ այդ հաղթանակը ամուր կոչելն անհնարին է։ Հատկապես բարդ է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» համար Արտաշատ և Վեդի քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, Աբովյանում, որտեղ իշխանության հիմնական մրցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է։ Մասիսում արժանի դիմադրություն է ցուցաբերելու գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դաշինքը։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխող ուժը գրեթե հույս չունի Վայք և Նոյեմբերյան քաղաքներում, և սրտատրոփ սպասում են իրենց պարտության արձանագրմանը։ Ամեն դեպքում, դեկտեմբերի 5-ի ընտրությունները հիմք են դնելու Նիկոլ Փաշինյանի ուժի առավել թուլացմանն ու հեռացմանը պատմության թատերաբեմից։

Տարոն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular