ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունն ամեն կերպ խոչընդոտում է պատերազմի հանգամանքների քննությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նույնիսկ չեն էլ թաքցնում արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությանը խոչընդոտելու իրենց նկրտումները։ Միաժամանակ, անսահման ցինիզմով և ընդդիմադիրներին մեղադրելով, փորձում են մեղքը բարդել ուրիշների վրա։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որն ի պաշտոնե պիտի քննի պատերազմի հանգամանքները, նույնիսկ փորձ էլ չի արել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, փոխարենը 11-րդ անգամ շարունակ մերժում է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի ընտրությունը։

Երեկվա նիստին մասնակցում էր նաև Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 44 օր շարունակ նպատակաուղղված սուտ և կեղծիք տարածած անձը փոխանակ ցուցմունքներ տա հանձնաժողովի առջև, պատասխանի ընդդիմության հարցերին, նշանակվում է փորձագետ նույն այդ հանձնաժողովում։ Թերևս, հենց այդ նպատակով էլ նշանակել են, որ սուտն ու կեղծիքը շարունակի նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ ընդդիմությունը չկարողանա նրան հարցեր ուղղել պատերազմի ժամանակ իր դավադիր պահվածքի համար։ Ի դեպ, հանձնաժողովը մտադիր է իր աշխատանքներում ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերի։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը որոշել է հանձնաժողով գործուղել Դավիթ Սանասարյանին, Նորայր Նորիկյանին և Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին։ Վերջինս օրեր առաջ նույնիսկ իր կողմնակիցներին էլ շոկի մատնել՝ հայտարարելով, թե պետք է դատի տալ Միավորված ազգերի կազմակերպությանը։

Ահա այսպիսի կազմով էլ Նիկոլ Փաշինյանի խամաճիկները փորձելու են քննել, իսկ իրականում կրկին կեղծել պատերազմի հանգամանքները, երբ լույս սփռելու փոխարեն ավելի կխճճեն քննությունը։ Թեպետ, դա էլ չի փրկելու Նիկոլ Փաշինյանին։ Հանրությունը հրաշալի գիտի, թե ովքեր են մեղավոր պարտության համար, և ինչ պիտի անել նրանց հետ իշխանափոխությունից հետո։

Տիգրան Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular