ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե տեխնիկական և ապրանքագիտական մասով փորձաքննություն անցկացվի, ապա կպարզվի, որ այդ հրթիռները լավ էլ պիտանի են ուստի համապատասխան մարմինը փորձաքննության չի գնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որպեսզի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի: Ըստ լրատվամիջոցի բարեխոսումները դեռևս արդյունք չեն տվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով։

Այս թեմայով զրուցել ենք Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ տեղեկություն կա այս մասին պաշտպանը ասաց․ «Նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ձեզ հստակ բան ասել: Ինչ վերաբերում է հետագայում կալանքի ժամկետի երկարաձգմանը, եթե օբյեկտիվ լինեն, ապա պետք է չերկարացնեն: Իսկ եթե իրենց քաղաքականությամբ պիտի զբաղվեն, չի բացառվում, որ երկարաձգեն կալանքի ժամկետը»։

Անդրադառնալով այն լուրերին, որ «անորակ հրթիռների» գործով ձերբակալված ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանից և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանից փորձ է արվել ցուցմունքներ կորզել Ստեփան Գալստյանի դեմ` պայմանով, որ կալանավորման միջնորդությամբ չեն դիմի դատարան ԳՇ պետի տեղակալի փաստաբանն ասաց, որ այս մասով որևէ բան ասել չի կարող․ «Գործի առանձնահատկություններից ելնելով՝ չեմ կարող մանրամասներ հայտնել»։

Ստեփան Գալստյանի փաստաբանը ևս այն կարծիքին է, որ եթե տեխնիկական և ապրանքագիտական մասով փորձաքննություն անցկացվի, ապա ամեն ինչ պարզ կլինի, ուստի համապատասխան մարմինը դրան չի գնում:

«Կպարզվի, որ այդ հրթիռները լավ էլ պիտանի են, իրենց «դերը» կատարում են: Հետո արդեն մարդիկ իրենց այս արած գործողությունների համար պիտի պատասխան տան, չէ՞: Եվ պատասխանը չեն կարողանալու տալ»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ գործով առերեսումներ չեն եղել:

«Վստահորդը ոչ մի գործընթացի հետ կապ չունի՝ ոչ գնման, ոչ այլ: Մենք էլ չենք հասկանում, թե ի՞նչ է արել պարոն Գալստյանը: Ինքն ի պաշտոնե Ավիացիայի վարչությանը հարցնում է՝ ձեզ ի՞նչ է պետք, ասենք, օրինակ, ասում են՝ պետք է այսքան հատ այսինչ հրթիռից, դա փոխանցում է վերադասին: Ինքը չի որոշում դրա առնել-չառնելու հարցը: Եթե կան միջոցներ, հնարավորություն՝ առնում են, չկա՝ չեն առնում: Ստեփան Գալստյանը չունի նաև դրանց որակը ստուգելու լիազորություն: Կա հանձնաժողով, որը ստուգում է և ասում՝ պիտանի է կամ պիտանի չէ»,- նշեց Առաքելյանը:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular