ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևատրում ընտրություններում պարտության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում պարտվելու համար արդեն նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանին անգործ չթողեցին․ Նիկոլ Փաշինյանը նրան երեկ նշանակել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար: Հարությունյանը նոյեմբերի 4-ին ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի հունվարից։ Նա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի քաղաքապետի թեկնածուն էր, իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում։ Դրանից անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրաժարվեց մանդատից, ինչից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Հարությունյանին պատժելու են պարտության համար, իսկ մարզպետի պաշտոնը բաժին կհասնի հենց Բաղդասարյանին։ Թեև խոսվում էր, որ Հովհաննես Հարությունյանին հետ են ուղարկելու առողջապահության նախարարություն, սակայն նրան փոխնախարար նշանակեցին այլ նախարարությունում։

Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկ վերջապես ստորագրեց Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզպետ նշանակելու հրամանը։ Բաղդասարյանին խրախուսելու գործողությունը սրանով չի ավարտվում։ Գյումրիում խոսում են, որ նրա եղբորը՝ Արման Բաղդասարյանին էլ նշանակելու են Գյումրիի փոխքաղաքապետ։ Թերևս, Նազելի Բաղդասարյանը կարողացել է Նիկոլ Փաշինյանին համոզել, թե անձնապես որևէ մեղք չունի Գյումրիում կրած պարտության համար։ Ընդհակառակը, պարտությունից հետո Գյումրիում կոալիցիա կազմելու հարցում էլ մեծ է նրա դերակատարումը։ Իզուր չէ, որ հենց Բաղդասարյանի օգնականը ստորագրեց կոալիցվելու հուշագիրը։

Շիրակի մարզը միակն է, որտեղ երբևէ կին մարզպետ է եղել։ Նախկինում էլ մարզպետ նշանակվել էր Լիդա Նանյանը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռ կամուկացի մեջ են, չգիտեն, թե ում նշանակեն խմբակցության քարտուղար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է, որ կրկին կին պիտի նշանակվի, բայց մի քանի խմբավորումների բաժանված խմբակցությունը այդպես էլ չի կարողանում որոշել թեկնածուին։ Ի վերջո, Ալեն Սիմոնյանի որոշմանն են թողել, թե ով պիտի լինի խմբակցության քարտուղարը։ Սիմոնյանն էլ դեռ չի կողմնորոշվում, թե ում նշանակի, որպեսզի ցնցումներ չլինեն։

Արթուր Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular