ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված պաշտոնյային հիմա էլ դեսպան են նշանակելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն են տալու, թերևս, Նիկոլ Փաշինյանի ապօրինի և դավաճանական հրամանը սրբորեն կատարելու համար։ Օրեր առաջ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ինքն է տվել բանավոր հրամանը Սյունիքի սահմաններից հայկական զորքերի հետքաշման մասին։ Փաշինյանը խոստովանեց․ «Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ։ Ես եմ հետ քաշվելու հրաման տվել, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։

Վաղարշակ Հարությունյանին մի քանի ամիս առաջ են հեռացրել պաշտպանության նախարարի պաշտոնից, երկրորդ անգամ պատմության ընթացքում։ Տխրահռչակ գեներալ-լեյտենանտը կամային որևէ հատկանիշով, զինվորական ակնառու հաջողություններով երբեք աչքի չի ընկել։

Վազգեն Սարգսյանի օրոք նրան նշանակել էին նախարար, իսկ 2000թ․ Ռոբերտ Քոչարյանը հեռացրեց պաշտոնից՝ զրկելով նաև զինվորական կոչումից։ Հաջորդ անգամ նա այդ պաշտոնը ձեռք էր գցել պատերազմում կրած պարտությունից հետո և առարկայական որևէ քայլ չի կատարել բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Անողնաշար այդ պաշտոնյան նույնիսկ ի վիճակի չեղավ կատարելու Փաշինյանի հրահանգները և իր ձեռքը վերցնելու զինված ուժերի ղեկավարումը և հեռացվեց պաշտոնից։ Նրա միակ «արժանիքն» այն էր, որ պարբերաբար տեղեկություններ էր տարածում, թե ջերմ շփումներ ունի Ռուսաստանում, և փաստացի միշտ էլ համարվել է ռուսական ազդեցության կրող։ Այժմ էլ մամուլը գրում է, թե Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Նշվում է, թե ՌԴ–ն արդեն իր համաձայնությունը տվել է:

Անկախ նրանից, որ Ռուսաստանը Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, այդ երկրում անհրաժեշտ է նշանակել բանիմաց և եռանդուն դիվանագետի, որը կկարողանար լուրջ պայքար մղել ադրբեջանական բավական հզոր լոբբիի դեմ, առաջ մղել ՀՀ շահերը։ Իսկ ձախողակ զինվորականի նշանակումը անգլերենի ուսուցչուհուն ԱՄՆ-ում դեսպան նշանակելու նույն մարտավարության շարունակությունն է, որը բացառապես խնդիրներ է հարուցելու Հայաստանի Հանրապետության համար։ Միգուցե, հենց դա էլ Նիկոլ Փաշինյանի ու նրա հովանավորների իրական նպատակն է։

Արամ Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular