ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կորցնել դեմքը․ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականություն չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի հարավային հարևան Իրանը, ՀԱՊԿ-ում գործընկերներ Բելառուսն ու Ղազախստանը շնորհավորել են Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը միշտ էլ աջակցել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ Ճեպազրույցի ընթացքում, խոսելով Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունների մասին, նա ասել է․ «Վերջին 30 տարիների ընթացքում մենք միշտ հանդես ենք եկել «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դեմ» և աջակցել այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Երկու երկրների առաջնորդները ցանկանում են ընդլայնել հարաբերությունները, և պարբերական զրույցներ են տեղի ունենում արտաքին գործերի նախարարների ու այլ պաշտոնյաների միջև, և մենք հուսով ենք տեսնել հարաբերությունների առավելագույն զարգացում»։

Իսկ Բաքվում Իրանի դեսպանատունը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է Ադրբեջանի, այսպես ասած, «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։

«Իրանի դեսպանատունը շնորհավորում է բարեկամական ու եղբայրական Ադրբեջան պետությանն ու ժողովրդին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, մասնավորապես՝ մեր ընդհանուր սահմանների 132 կմ-անոց հատվածի վերականգնման միամյակի կապակցությամբ»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ։

«Հաղթանակի» կապակցությամբ Ալիևին շնորհավորել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ավելին, Ալիևին հայտնել է, որ ի նշան երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, Մինսկում կտեղակայվի ծնունդով Գյանջայից պոետ Նիզամի Գյանջևիի արձանը: Հայաստանի հետ ռազմական և տնտեսական միևնույն դաշինքի անդամ Ղազախստանը ևս շնորհավորել էր Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Այս նշանակալի տոնը ընդմիշտ գրվել է Ադրբեջանական Հանրապետության փառապանծ տարեգրության մեջ, որպես խորհրդանիշ միասնության, տոկունության, անկոտրում կամքի Ձեր ժողովրդի` հանուն երկրի ինքնիշխանության և պետականության», - ասված է Ալիևին հղած Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում:

Կարելի է, իհարկե, քննադատել Իրանին էլ, ՀԱՊԿ-ի գործընկերներին էլ այս պահվածքի համար, սակայն միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր անատամ և անողնաշար արտաքին քաղաքականությամբ, հանուն իշխանազավթման՝ ՀՀ կենսական շահերը ոտնահարելով, Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին արժանապատիվ պատասխան չտալով։ Գործող իշխանությունների մեղքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է սեփական դեմքը աշխարհում, դարձել մանրադրամ ու ծիծաղի առարկա։ 

Միհրան Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular