ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտությունից մեկ տարի անց․ Նիկոլ Փաշինյանի մեղքով վտանգված է Հայաստանի գոյությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրանում է ողբերգական պարտութան մեկ տարին․ 2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարությունը, որով ամրագրվեց հայկական կողմի պարտությունը։ 44 օր շարունակ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաբեցին և ստեցին, «Հաղթելու ենք» պոռալով Հայաստանն ու Արցախը տարան պարտության, Արցախի տարածքների ահռելի բաժինը նվիրեցին թշնամուն, հազարավոր զինվորներ, կամավորականներ ու քաղաքացիական անձինք էլ ՀՀ դավադիր իշխանությունների մեղքով զոհ գնացին ադրբեջանա-թուրքական հրոսակների ձեռքով։

Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաև ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Մեկ տարի անց կարելի է արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը բացարձակապես ոչինչ չի արել պատերազմի հետևանքները վերացնելու, ջախջախված բանակն ու տնտեսությունը վերականգնելու, հասարակության պառակտվածությունը վերացնելու, երկրի սուբյեկտայնությունը վերականգնելու ուղղությամբ։ Ընդհակառակը, ամեն ինչ արել են՝ միայն իշխանության ղեկը պահելու, ՀՀ արժանապատվության և ինքնիշխանության հաշվին։ Փոխարենը, Ադրբեջանը շարունակում է զինվել, ամրապնդվել տարածաշրջանում, նոր սպառազինություններ գնել։

Մյուս կողմից էլ Ադրբեջանը շարունակում է խուճապ տարածել Արցախում և ՀՀ սահմանամերձ դարձած համայնքներում։ Երեկ էլ, երբ Իլհամ Ալիևը ադրբեջանական և թուրքական զինված ուժերի ղեկավարների էր հրավիրել Շուշի, ադրբեջանցի հրոսակների ձեռքով սպանվեց անմեղ հայ երիտասարդ, ևս երեքն էլ վիրավորվեցին։

«Թշնամին քթներիս տակ անում է այն ինչ ուզում է ու ոչ մի համաչափ գործողություն։ Այսօրվա իշխանություններով, կիրառվող գործիքակազմով որևէ արդյունավետ լուծում չի լինելու։ Սրանց կանգնեցնել է պետք, այսպես շարունակվել չի կարող»,- արձանագրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը», Հայաստանի գոյությունը վտանգված է լինելու։

Տարոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular