ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գոլորշաեփ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գոլորշիով սնունդ պատրաստելը մեր նախնիները օգտագործել են դեռ նեոլիթյան դարաշրջանում: Խոհարարության այդ եղանակի առաջին օգտագործողները եղել են չինացիները: Սկզբում նրանք պարզապես բրինձ կամ ձուկ են դրել գեյզերային տաք աղբյուրների մոտ գտնվող քարերի վրա հուսալով, որ բնությունը ինքը կեփի սնունդը: Շուտով այդ նպատակների համար սկսել են օգտագործվել հատուկ ամաններ: Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են այնպիսի ամանների բեկորներ, որոնց տարիքը ավելի քան 5000 տարեկան է: Այդ հնագույն գոլորշաեփիչները իրենցից ներկայացրել են երկպատ կավե անոթներ: Եռոտանու վրա դրված կաթսայի միջին խոռոչում լցրել են ջուր, իսկ ներքին խոռոչում կերակուր: Հետո ծածկել են այն կափարիչով և դրել կրակի վրա: Նման նպատակների համար չինացիները օգտագործել են բամբուկե զամբյուղներ, որոնք դրվել են հաստ, ուռուցիկ հատակով թավայի մեջ և իրենցից ներկայացրել են մի քանի հարկանի կառուցվածքներ: Սննդամթերքը լցրել են տապակի մեջ, իսկ մանր կտրատած սնունդը լցրել զամբյուղների մեջ: Տապակի կառուցվածքը հնարավորություն է տվեց հեշտությամբ ավելացնել զամբյուղների քանակը և անհրաժեշտության դեպքում ավելացնել ջուր: Նման զամբյուղները այժմ էլ օգտագործվում են, չնայած միայն մեկ տարբերությամբ: Նախկինում մետաղը թանկ հաճույք էր, և զամբյուղները հյուսվում էին բամբուկից կամ եղեգից, բայց այժմ մետաղական զամբյուղներ են  օգտագործվում կառուցվածքն ամրացնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով:

Չինական գոլորշաեփը Եվրոպա է հասել 17-րդ դարում և անմիջապես սիրվել է տնային տնտեսուհիների կողմից: Ներկայումս  տատիկների մոտ դեռ կարելի է տեսնել հին մանտիշարաններ, որոնք գոլորշաեփի հնագույն տարբերակներն են: Բայց առաջընթացը կանգ չի առել, գյուտարարները անընդհատ այդ սարքերի նոր բարելավումներ են փնտրել, և նման փորձերից մեկի արդյունքը եղել է ֆրանսիացի գիտնական Պապեի կողմից ճնշումային կաթսայի հայտնագործումը: Այդ սարքը հիշեցնում էր կաթսա, որը ունի քամոց հիշեցնող հատուկ ներդիր: Ջուրը լցվել է կաթսայի մեջ, իսկ մանր կտրատած սնունդը դրվել է ներդիրի մեջ: Դրանից հետո ամբողջ սարքը հերմետիկորեն փակվել է և ենթարկվել ջերմային ազդեցության: Ճիշտ է, նման գյուտը հեռու էր իդեալական լինելուց: Բանն այն է, որ տաք կափարիչը, գոլորշու ազդեցության տակ, կարող է ցանկացած պահի պոկվել և ավերել իր ճանապարհին եղած ամեն ինչ: Տանտիրուհու համար ևս այրվածքներ ստանալու վտանգ կա: Իրականում գոլորշաեփը հարմար է դարձել օգտագործման համար միայն անվտանգության փականի գյուտից հետո: Այն թույլ է տալիս վերահսկել առաջացած գոլորշու ուժն ու քանակը, ինչը գոլորշաեփը ավելի անվտանգ է դարձնում: 20-րդ դարի 50-ականներին Ֆրանսիայում գոլորշաեփը այնքան տարածված է եղել տնային տնտեսուհիների շրջանում, որ այն դարձել է անփոխարինելի տարր խոհանոցում: 80-ականներին հայտնվել են էլեկտրական գոլորշաեփները: Ճիշտ է, նախ հանրային սննդի հաստատություններում: Հետագայում գոլորշաեփները բարելավվել են. փոխվել են օգտագործվող նյութերն ու սարքի ձևերը, և դրանց օգտագործումը խոհանոցում դարձել է ավելի հարմար և անվտանգ: Ներկայումս հանրահայտ է, որ շատ պարզ և, որ ամենակարևորն է, առողջ ուտեստներ կարելի է հեշտությամբ պատրաստել ժամանակակից գոլորշաեփերի միջոցով: Միևնույն ժամանակ, պատրաստման գործընթացը չի պահանջում որևէ վերահսկողություն: Այդ սարքերը ամբողջովին ինքնավար են, ունեն զարթուցիչ, որի շնորհիվ անջատվում են ճիշտ ժամանակին: Իսկ որոշ մոդելներում նույնիսկ հատուկ ծրագրեր են տեղադրված, որոնց օգնությամբ բավական է պարզապես ընտրել սնունդը կամ ուտեստը, և սարքը ինքն է որոշում, թե  երբ անջատվի: Այդ ամենից բացի, գոլորշով եփելու եղանակը խնայում է նաև ժամանակը և էլեկտրաէներգիան  պատրաստման գործընթացը հնարավորինս արագ և արդյունավետ դարձնելով: Եվ մեր ժամանակներում գոլորշաեփը շատ տարածված իր է դարձել առողջությունն ու կազմվածքը վերահսկելու համար: Բանն այն է, որ գոլորշով եփված սնունդը համարվում է դիետիկ, քանի որ այն չի պահանջում յուղի ավելացում, իսկ սարքի կառուցվածքը թույլ չի տալիս սննդի օքսիդացում թթվածնով, ինչը թույլ է տալիս պահպանել մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ պատրաստվող  սննդի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular