ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին զոռով խցկելու են «3+3» ձևաչափ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի առաջարկած և Ռուսաստանի կողմից քարոզվող «3+3» ձևաչափը միս ու արյուն ստանալու ճանապարհին է։ Առայժմ միայն Վրաստանն է, որ հստակ դեմ է արտահայտվել այս ձևաչափին։ 
Շաբաթներ շարունակ հայ հանրությունը շունչը պահած հետևում էր Իրանի դիմակայությանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, անհիմն ակնկալում, թե Իրանը կվիժեցնի այդ ձևաչափի ստեղծումը։ Որոշ «վայ-փորձագետներ» այնքան հեռուն էին գնացել, որ հույսեր էին փայփայում, թե Իրանը ուղիղ դիմակայության մեջ կմտնի Ադրբեջանի հետ, իսկ դրանից կշահի Հայաստանը։ 

Նախօրեին Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել և սատարել է «3+3» ձևաչափը։ ԱԳ նախարարը կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նաև նշել է. «Վերջին ամիսներին որոշ թյուրիմացությունների հետ մեկտեղ ակտիվացել են կողմերը, որոնց դուր չեն գալիս մեր երկրների միջև լավ հարաբերությունները, ինչը մենք հաղթահարեցինք երկու երկրների պաշտոնական դեմքերի իմաստնության շնորհիվ, և հիմա մենք կարող ենք առաջ շարժվել դեպի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը»,- նշվում է հայտարարության մեջ:

«3+3» ձևաչափին ի վերջո, երեկ Հանրային հեռուստատեսության եթերում անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

««3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, ԼՂ խնդրի կարգավորման հարցը և այդպես շարունակ։ Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել»․- ասել է նա։

Գործող իշխանությունների մեղքով Հայաստանին բաժին հասած արհավիրքներին գումարվելու է նաև թուրքական դաշինքում մեր երկիրը խցկելու խայտառակ փաստը, և սա ևս մեկ դրվագ է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դեմ կատարած հանցագործություններից։ Որքան այս ապիկար և դավաճանական ուժը շարունակում է իշխել Հայաստանում, այնքան նորանոր արհավիրքներ են բաժին հասնելու մեր երկրին։

Գագիկ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular