ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի հայերը կարող են ճանաչվել որպես Ադրբեջանի քաղաքացիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի ջանքերով կճանաչվեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ, չնայած Հայաստանի հակազդեցությանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի առաջին դեսպան Ժան Պերենը։ «Երեսուն տարի անց Ադրբեջանը հասել է Ղարաբաղի խնդրի լուծմանը»,- ասել է Պերենը նշելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողության հաջողությունը։ Դիվանագետն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդունված մեծ թվով բանաձևեր թույլ չեն տվել նման արդյունքի հասնել։ Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմական գործողության հաջող ավարտից հետո «հակամարտությունը լուծված է արդեն մեկ տարի»։ Պերենը նշել է, որ այս փուլում Ադրբեջանի առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը Ղարաբաղում բնակվող հայերի քաղաքացիության հարցն է։ «Այդ հարցերում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասել է դիվանագետը։ Միաժամանակ նա նշել է, որ հայերը բողոքում են այդ դիրքորոշման դեմ և շարունակում են դիմադրել։ Այդ հարցը քննարկման կդրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և հայկական կողմը կփորձի ազդել համանախագահների վրա, ասել է Պերենը։ «Հայերը կշարունակեն ազդել Ֆրանսիայի վրա, բայց ես հավատում եմ, որ Ադրբեջանը հաջողության կհասնի նաև այդ հարցում»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղը կորցրել է իր տարածքի զգալի մասը, այդ թվում՝ Հադրութի շրջանը և ռազմավարական նշանակություն ունեցող Շուշա քաղաքը։ Բացի այդ, Երևանը Բաքվի վերահսկողությանն է հանձնել Քելբաջարի, Լաչինի եւ Աղդամի շրջանները։ Ռազմական գործողությունները դադարեցվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո։ Տարածաշրջան են բերվել ռուս խաղաղապահներ. դրանից հետո տասնյակ հազարավոր հայեր վերադարձել են Ստեփանակերտ և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր, որոնք մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular