ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունները նոր բարդություններ են բերելու Նիկոլ Փաշինյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են ՏԻՄ ընտրությունների վրա՝ հասկանալով, որ դրանց արդյունքից է կախված լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետագա ճակատագիրը։ Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու երեք համայնքներում։ Ստեփանավանում պայքարի մեջ են մտել «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները հույս ունեն լուրջ բարդությունների չհանդիպել Ստեփանավանում։ Այստեղ պատասխանատուները փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն են, ովքեր ծնվել են Ստեփանավանում։ Նրանց վրա է դրված վարչական և ֆինանսական ռեսուրսը օգտագործելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն ապահովելու գործը։ Թեև ՔՊ-ն Ստեփանավանում լուրջ բարդացումներ չի սպասում, սակայն այս քաղաքի կորուստը Պապիկյանի համար փոխվարչապետի, իսկ Արփի Դավոյանի համար՝ Լոռու մարզպետի պաշտոնի կորուստ կարող են դառնալ։

Տավուշի մարզի Իջևան քաղաքում էլ գործող իշխանությանը դիմակայում է միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հաղթել նաև հարազատ քաղաքում, թեև Տավուշի մեր աղբյուրներն էլ նշում են, թե ՔՊ-ի համար բոլորովին էլ հեշտ չի լինելու։

Ամենաբարդ ընտրապայքարը սպասվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այստեղ դիմադրում է «Շանթ դաշինքը», որի թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է։ Քարոզարշավը Կապանում ընթանում է ողջ թափով, կապանցիները վստահ են՝ եթե իշխանությունը տոտալ ապօրինություններ չգործի, ապա իշխանական թեկնածուն գրեթե շանս չունի նույնիսկ մերձակա մրցակցություն ցուցաբերելու Փարսյանին։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ հստակ գիտակցում է, որ Կապանը կարող է նոր և ավելի ցավոտ հարված լինել Փաշինյանի իշխանությանը, ուստի լրջորեն աշխատում են Կապանում։ Այստեղ ի դեպ, ընտրությունների պատասխանատուն ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով իր մտերիմ Դավիթ Դանիելյանին է առաջադրել որպես համայնքապետի թեկնածու, այլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրան դեղին քարտ են ցույց տվել Գորիսի համար, և Կապանում պարտությունը կարող է Ավինյանի համար քաղաքական կարիերայի անփառունակ ավարտ նշանակել։

Գրիգոր Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular