ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ռևերանսները Հայաստանի գործող իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովի, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, տեղի կունենա հաջորդ ամիս։ Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում, որ հրապարակել է ամերիկյան Pօlitico ամսագիրը, ներառված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից Մերձբալթյան երկրներից բացի հրավիրվել են միայն 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի հրավեր չի ստացել նաև Չինաստանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դեռ որոշակի հավակնություններ ուներ աշխարհում ներկայանալու որպես ժողովրդավար առաջնորդ, սակայն պատերազմից հետո իշխանության վարքը, քաղբանտարկյալների առկայությունը, ուժայինների անխնա օգտագործումը սեփական ժողովրի և ընդդիմախոսների դեմ որևէ շանս չեն թողնում ՀՀ գործող իշխանություններին ժողովրդավար համարելու։ Ո՞րն է, հապա, այս հրավերի իմաստը, փաշինյանական իշխանությանը ԱՄՆ կողմից արվող ռևերանսների նշանակությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն նվազել է, նրա փոխարեն իրենց դիրքերն ամրացրել են Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք էլ հետևողականորեն առաջ են մղում «3+3» ձևաչափը։ Այդ ձևաչափի հաջողելու դեպքում խնդիրներ կունենա ոչ միայն Հայաստանը, այլև Արևմուտքը՝ վերջնականապես կորցնելով Հարավային Կովկասը։ Դա է պատճառը, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ակտիվացրել են իրենց այցերը Հայաստան և Վրաստան, շփումները ՀՀ իշխանությունների հետ, հիմա էլ՝ այս հրավերը։ ԱՄՆ-ին հաջողվեց Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի այցով փակել Վրաստանի մուտքը «3+3» ձևաչափ, թեև Վրաստանը Վարդերի հեղափոխությունից հետո էլ ավելի շատ ԱՄՆ, քան ՌԴ ծիրում էր։ Հիմա էլ փորձում են Հայաստանին հեռու պահել այդ ձևաչափից, որոշ ռևերանսներ անելով։ Կարո՞ղ է արդյոք ՀՀ գործող ապիկար իշխանությունը օգտագոծել այս շանսը՝ հզորանալու, Արևմուտքից քաղաքական և տնտեսական դիվիդենտներ ստանալու, տնտեսությունն ու բանակը վերականգնելու համար։ Թերահավատ ենք, իհարկե, սակայն այդ շանսը չօգտագործելը հերթական դավաճանությունը կլինի Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։

Թաթուլ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular