ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ճնշումներով փլուզո՞ւմ է ընդդիմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ մամուլում տարածված լուրը իսկական փոթորիկ առաջացրեց․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը լքելու է խմբակցությունը և անկախ պատգամավոր է դառնալու։ Նշվում էր, թե նա չի ենթարկվել խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հորդորին և վայր չէր դրել մանդատը։ Ինքը՝ Զաքարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը, լրագրողներին առաջարկել է սպասել մինչև երկուշաբթի, երբ կհայտնի իր որոշման մասին։ Վերաքննիչ պալատի նախաահի դեմ, ասում են, քրեական գործ են հարուցել և այդկերպ փաշինյանական իշխանությունը կարողացել է հասնել ընդդիմության պառակտմանը։ Իհարկե, մեկ պատգամավորի հեռացումը դեռ մեծ ողբերգություն չէ, առավել ևս երբ այդ անձի մասին լուրեր շրջանառվում էին անգամ նախընտրական փուլում։ Բայց կա երկու հանգամանք, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ հենց հիմա սեփական «անկախ» պատգամավորն ունենալ խորհրդարանում։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չկարողացավ կազմել, մեկ մանդատ էր պակասում։

Թեպետ ԱԺ ներքին խոհանոցին ծանոթ յուրաքանչյուր մարդ էլ կփաստեր, որ ընդդիմության շարքերում իրավիճակն այնքան էլ խաղաղ չէ, իսկ գործող իշխանության համար բարդություն չէր ներկայացնում հենց Իշխան Զաքարյանին անհրաժեշտ պահին «վերբովկա» անելը։ Մեկ այլ կարևոր հանգամանքն էլ նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավաքն է։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը դիմադրության նոր շարժում է հայտարարել, հանրությանը կոչ արել պայքարել ապիկար և դավաճան իշխանության դեմ։ Վստահ ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր խամաճիկները փորձել են ազդել նաև «Հայաստան» դաշինքի որևէ պատգամավորի վրա, սակայն ապարդյուն։ Իսկ հանրահավաքից առաջ ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր պոկելը հոգեբանական ազդեցություն ունի․ հանրությանը փորձում են համոզել, թե ընդդիմությունը թույլ է, իրենից ոչինչ չի ներկայացնում և պառակտվում է։ Ուստի, Նիկոլ Փաշինյանին հենց հիմա էր անհրաժեշտ ցույց տալ, որ ընդդիմություն խորհրդարանում չունի բավարար կամք ու ռեսուրս։ Այս ամենում, անշուշտ, մեղքի իր բաժինն ունի նաև խորհրդարանական ընդդիմությունը։ ԱԺ պետք էր գործուղել բացառիկ սկզբունքային և մաքուր հետագիծ ունեցող գործիչների, որոնց վրա հնարավոր չլիներ ներազդելը։

Նարեկ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular