ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … համակենտրոնացման ճամբար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համակենտրոնացման ճամբարը հատուկ կահավորված տարածք է, որտեղ հարկադրաբար ազատազրկում են որոշակի խումբ մարդկանց, օրինակ ռազմագերիներին, քաղբանտարկյալներին, պատանդներին և այլն: Իհարկե ներկայումս  համակենտրոնացման ճամբար հասկացությունը առաջին հերթին կապվում է Երրորդ ռեյխի հետ, սակայն իրականում այդ կառույցները գերմանացիները չեն հորինել:

Համարվում է, որ համակենտրոնացման ճամբարների ստեղծման գաղափարը,  պատկանում է իսպանացիներին: Անգամ տերմինի առաջացումը ունի իսպանական հիմք.  campos de concentración: Առաջին համակենտրոնացման ճամբարը հայտնվել է 1895 թվականին Կուբայում: Այդ ժամանակ Իսպանիան պայքարում էր իր գաղութ Կուբան պահելու համար: Նրանց մոտ միտք հղացավ տեղական բնակչությունը «համակենտրոնացնել» մեկ վայրում, որպեսի հեշտ լինի հսկելը: Այդ պատերազմում իսպանացիները պարտվեցին և 1898 թվականին ստիպված էին լքել Կուբան, որտեղ էլ հենց օգտվելով վակումից խցկվեց ԱՄՆ-ը: 

Հետո համակենտրոնացման ճամբարների ստեղծման միտքը իսպանացիներից վերցրին անգլիացիները: Նրանք ևս իսպանացիների նման 1899-1902 թվականներին պատերազմում էին Հարավային Աֆրիկայում իրենց գաղութների պահպանման համար (երկրորդ անգլո-բուրական պատերազմ): Ճամբարները անհրաժեշտ դարձան, որովհետև անգլիացիները վառում էին ֆերմերների ագարակները, և երկրում կուտակվել էին մեծ թվով անտուն փախստականներ: Այդ ժամանակ էլ հենց նրանք որոշեցին համակենտրոնացման ճամբարներ ստեղծել կանանց և երեխաների համար, նպատակը նաև այն էր, որ նրանք չկերակրեն բուրական զինվորներին: Ստեղծվեցին թվով քառասունհինգ սպիտակամորթների և քառասունվեց սևամորթների ճամբարներ: Արդյունքում այդ ճամբարներում զոհվել են 28 000 բուրեր՝ հիմնականում երեխաներ, և 20 000 սևամորթներ: Ընդ որում այդ պատերազմում այդքան զինվոր չի զոհվել: 

Հաջորդ համակենտրոնացման ճամբարներ ստեղծողները արդեն գերմանացիներն էին: Նրանք փորձում էին գաղութացնել Նամիբիան և 1904-1907 թվականներին սկսեցին ձերբակալել խերերո և նամա ցեղի բոլոր ներկայացուցիչներին և լցնել այդ նպատակով ստեղծված  համակենտրոնացման ճամբարները: Արդյունքում տանջանքներից և սովից 100 000 աֆրիկացի է զոհվել: 1915 թվականին Օսմանյան թուրքիան է վերբնակեցման նպատակով տեղահանված հայերի համար սկսել համակենտրոնացման ճամբարներ ստեղծել Խոմսում, Ռաքքայում, Դեր -Զորում և այլ վայրերում: Այդ ճամբարներից որոշները  գործել են մինչև 1919 թվականը: Այդ ճամբարներում մարդիկ ապրում էին բաց երկնքի տակ, առանց սննդի , ջրի և զոհվում էին հիվանդություններից ու սովից: 1916 թվականին այդ ճամբարներում եղել են ավելի քան 200 000 հայեր: Հետո թուրք կառավարիչները որոշել են նրանց էլ ոչնչացնել քշելով Մարետե և Սուվար անապատների ուղղությամբ: Արդյունքում պատահական հայեր են կենդանի մնացել:

Հաջորդ խոշոր համակենտրոնացման ճամբարների ցանցի ստեղծումը կատարել է նացիստական Գերմանիան 1933-1945 թվականներին: Պատմությանը հայտնի այլ համակենտրոնացման ճամբարների պայմանների հետ համեմատելու համար ասենք, որ 1945 թվականին բոլոր ճամբարներում գտնվող 700 000 ճամբարականների կեսը մահացել է՝ պայմանների վատացման հետևանքով՝ սննդի մատակարարում, ջրամատակարարում և այլն: Այնպես չէ, որ համակենտրոնացման ճամբարները անցել են պատմության գիրկը: Ներկայումս էլ երբեմն կարելի է հանդիպել նրանց առաջացումը աշխարհի թեժ կետերում և քաղաքացիական պատերազմների ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular