ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսությունը դուրս չի եկել ճգնաժամային իրավիճակից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 1-ից Ազգային ժողովի մշտական հանձաժողովներում ընթանում են 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։

Ըստ այդ նախագծի՝ 2022 թվականին կունենանք ՀՆԱ-ի 7 տոկոս աճ։

Այս թեմայով զրուցել ենք ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ։

Խոսելով քննարկվող բյուջեի նախագծի մասին, տնտեսագետը ասաց, որ ինչպես նախորդ 3 տարիների դեպքում, այնպես էլ 2022 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում որևէ արմատական փոփոխություն չկա, և այն նույնությամբ կրկնում է այն բյուջետային քաղաքականությունը, ինչի համար այս իշխանությունը քննադատում էր նախորդ իշխանություններին։

Ըստ Խաչատրյանի՝ թեև 2022 թվականի բյուջեով Կառավարությունը նախատեսել է 7 տոկոս տնտեսական աճ և 440 միլիարդ դրամով ավելի եկամուտներ, սակայն ակնհայտ է՝ տնտեսությունը դրան հասնելու ներուժ չունի։

«Խնդիրը կայանում է նրանում, որ նման ծավալի հարկային հավաքագրման Կառավարությունը գնալու է տնտեսվարողներին հարկային տեռորի ենթարկելու ճանապարհով, որովհետև այլ ճանապարհ չկա։ Որքան էլ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով աճ ունենք, սակայն տնտեսվարողները պնդում են, որ տնտեսությունը դուրս չի եկել ճգնաժամային իրավիճակից, ու այդ արձանագրված աճը բացառապես բարձր գնաճի հաշվին է։ Այո՛, ժողովուրդը շատ է սպառում, բայց դա անում է բացառապես իր խնայողությունների և դրսից եկող տրանսֆերտների ավելացման հաշվին, որովհետև Հայաստանում մարդիկ սկսել են ավելի քիչ վաստակել, իսկ որոշ դեպքերում՝զրկվել իրենց եկամուտների աղբյուրներից։ Բարձր գնաճից տուժում են ցածր եկամուտներ ունեցող մարդիկ, իսկ Կառավարությունն ու բարձր եկամուտներ ու կապիտալ ունեցողներն այս բարձր գնաճից միայն շահում են»։

Տնտեսագետի համոզմամբ՝ հարկերը հավաքելու հարցում Կառավարության հույսն այս պահին բացառապես գնաճն ու տեռորն է, որովհետև Հայաստանը խոշոր ներդրողների համար դարձել է բացառապես ոչ նպաստավոր ու անկանխատեսելի միջավայր։ Անդրադառնալով իր այս գնահատականին հակադրվող մեկ այլ տեսակետի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե ներդրումները հորդում են Հայաստան, Կառլեն Խաչատրյանը նախ այս ու նմանատիպ այլ հայտարարությունները բնորոշեց որպես անպատասխանատվության արդյունք, որովհետև շատ հաճախ պաշտոնի առաջխաղացում են ունենում և այս կամ այն պաշտոնին են մնում՝ պայմանավորված քաղաքական ուժին ծառայելու իրենց ունակություններով և ամբոխահաճո հայտարարություներով։

«Վահան Քերոբյանը հավանաբար չի տեսել վիճակագրական այն տվյալները, որոնք ցույց են տալիս, թե կապիտալի ինչպիսի՞ արտահոսք է տեղի ունենում մեր երկրում։ Մեր երկրում գլոբալ ներդրումային ֆոնն էնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են»,- ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որպես ամենաթարմ օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ կատավողը, ինչը ևս չի կարող ներդրումային միջավայրի վրա դրական ազդել։

«Ի դեպ, դա միակ դեպքը չէ. մուրճի կիրառումն ու ներդրողներին ԱԱԾ աշխատակից կցելը, բիզնեսմենից հանցագործ կերպար ստանալը չի կարող օբյեկտիվորեն մեր միջազգային վարկանիշի վրա դրական ազդել ու ներդրողին գրավել։ Իսկ եթե ստացվի այնպես, որ, օրինակ, Զանգեզուրի կոմբինատի՝ վարչապետի աշխատակազմին նվիրաբերված բաժնետոմսերի տերը դառնա, օրինակ, այլ գործարար, ապա դա լինելու է արդեն պարզ սեփականության վերաբաշխում։ Ի դեպ՝ բյուջեի քննարկումների ժամանակ խոսեցին, որ Դատախազության աշխատակիցների պարգևավճարների ու աշխատավարձերի ֆոնդը բարձրացնում են 120 տոկոսով, սա խոսում է այն մասին, որ իշխանությունն այդպես իր հավատարիմ մարդկանց բանակն է ստեղծում, որ քաղաքական ցանկացած որոշում դարձնի իրականություն»,- ասաց տնտեսագետը։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular