ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ստիպված ենք լինելու վճարել մեր օրինական շահերով և մեր տարածքներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին հնարավոր հանդիպման և սահմանազատման ու ապաշրջափակման փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկատվությունը չի հերքվել, չի էլ հաստատվել։

Այս թեմայով զրուցել ենք «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ պետք է սպասել նոյեմբերի 9-ին Հովսեփ Խուրշուդյանը ասել է․ «Իրականում դա ևս մեկ վտանգավոր, խիստ ռիսկային խնդիր է: Անկախ այն բանից, որ մեծ հաշվով սահմանազատումն ու սահմանանշումը դրական գործընթաց է, սակայն պետք է հասկանալ, որ եթե մենք մտնենք դրա մեջ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով, ապա մենք լծակ ենք տալու Կրեմլին մանիպուլյացնելու և մեկ այս մեկ այն կողմ թեքվելով իր ուզածը ստանալու մեկ Հայաստանից, մեկ Ադրբեջանից՝ սահմանի այս կամ այն հատվածը ճշգրտելիս: Այսինքն, եթե մենք տանեինք այս խնդիրը ԵԱՀԿ, ապա սահմանների ճշգրտման այս գործընթացը տեղի կունենար միջազգային իրավունքի և նմանատիպ լավագույն պրակտիկաների շրջանակներում, ինչը ձեռնտու է Հայաստանին: Մինչդեռ տալով խնդրի լուծման բանալին կլեպտոկրատիկ իշխանություններ ունեցող Ռուսաստանի ձեռքը՝ մենք Պեպոյի պես այն տալիս ենք մի դատավորի, որը հաստատ կաշառվելու է դիմացի կողմին՝ Զիմզիմովին: Հիմա այդ կաշառքը կլինի գումարի, թե աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տեսքով՝ միևնույն է: Մենք ստիպված ենք լինելու վճարել մեր օրինական շահերով և մեր տարածքներով»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմից որևէ արձագանք չկա 3+3 ձևաչափի վերաբերյալ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն արտահայտել է իր դիրքորոշումը մասնագետն ասաց․ «Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները հասկանում են այն վտանգները, որն իր մեջ պարունակում է այս ձևաչափը և դեռ դիմադրում են դրան: Լավրովն արդեն ակնարկել է, որ այդ հարցում նրանք հաջողության դեռ չեն հասել Հայաստանի հետ իրենց բանակցություններում: Ոնց ես հասկանում եմ ՀՀ իշխանությունները ընտրել են ոչ թե մերժելու, այլ այդ ձևաչափին Հայաստանի միանալը մեր կենսական շահերի հարցում զիջումների օրինավոր պահանջի կատարմամբ պայմանավորելու մեթոդաբանությունը, որոնց Թուրքիան կամ Ադրբեջանը ակնհայտորեն չեն գնա: Թե կոնկրետ որ հարցերում զիջումների մասին է խոսքը, կդժվարանամ ասել»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular