ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանին նոր պաշտոն կտան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նոր և բավական փողաբեր պաշտոն են տալու։ Թերևս դա է պատճառը, որ նա քափուքրտնքի մեջ համակարգում է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը ՏԻՄ ընտրություններում։ Թեև, իհարկե, առանձնակի հաջողություններով չի կարող հպարտանալ այդ առումով։ Հայաստանի կառավարությունը երեկ հայտարարել է, թե նախկին փոխվարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ։ Սա օրվա ընթացքում կոմբինատի և Ավինյանի մասին արդեն երկրորդ հայտարարությունն էր կառավարության կողմից։ Մինչ այդ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել էր, թե քննարկվում է Ավինյանին՝ կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը։ Կարճ ժամանակ անց, սակայն, կառավարության մամուլի ծառայությունը խմբագրել էր նրա խոսքն ու հայտնել, թե խոսքն Ավինյանին խորհրդի անդամ նշանակելու մասին է:

«Որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լավագույնս լինեն այնպիսի մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում», - լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը: ԶՊՄԿ տարօրինակ և կասկածելի գործարքից հետո կասկած չէր մնում, որ Փաշինյանը փորձելու է իր մարդուն նշանակել ԶՊՄԿ տնօրեն՝ կոմբինատի ֆինանսական հոսքերը վերահսկելու, ԶՊՄԿ աշխատակիցների ռեսուրսն էլ Սյունիքում իր քաղաքական կարիքներին ծառայեցնելու համար։ Սակայն նախկին փոխվարչապետի նշանակումն այդ կարևորագույն պաշտոնին, անհեթեթ է անգամ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների համար։ Իր պաշտոնավարումը խայտառակ կերպով ձախողած, կորոնավիրուսի դեմ պայքարում պարետի պարտականությունները չկատարած և ոչ կոմպետենտ անձին ԱՊՄԿ-ում պաշտոն տալը ոչ միայն չի ուժեղացնի Նիկոլ Փաշինյանի դիրքերը, այլև, ընդհակառակը, ավելի կթուլացնի։ 

Տարոն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular