ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը մեղադրում է Հայաստանին, իսկ ՀՀ իշխանությունը ջայլամի պես գլուխը մտցրել է հողի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը շարունակում է միջազգային ասպարեզում իր ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանին տարբեր հանցանքների մեջ մեղադրելու քաղաքականությունը, իսկ ՀՀ իշխանությունները ամիսներ շարունակ որևէ կերպ չեն արձագանքում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և իրականացրել ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ»։ Այս մասին նա ասել է Բաքվում, Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության գլխավոր դատախազների հետ հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանն իբր թե «իրականացրել է էթնիկ զտումներ, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների դարձրել է փախստական և բռնի հարկադրված»։

Ալիևը չի մոռացել Հայաստանին մեղադրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» իրականացման մեջ։ Նա միաժամանակ Հայաստանին մեղադրել է «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի 4 հազար քաղաքացիների անհետ կորելու մեջ»։ Ալիևն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե 44-օրյա պատերազմը չներկայացներ որպես «Ադրբեջանի հաղթական Հայրենական պատերազմ» և չշեշտեր, որ «այժմ ռեգիոնում այլ իրականություն է տիրում» և «շուտով բացվելու է Զանգեզուրյան միջանցքը», որը էական նպաստ է ունենալու ռեգիոնալ համագործակցության ոլորտում»։

Ադրբեջանի և Թուրքիայի նմանատիպ վարքագիծը այլևս զարմանալի չէ, անտրամաբանական չէ։ Մեր թշնամիները հետևողականորեն և նպատակամղված իրականացնում են իրենց քարոզչությունը։ Այլ հարց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ադեկվատ իշխանություն, որը համարձակություն կունենար արձագանքել թշնամիներին։ Փոխարենն ունենք խաղաղության դարաշրջան քարոզող, ՀՀ ինքնիշխանությունը վտանգող, Արցախը ոչնչացրած և Հայաստանի գոյությունը վտանգի տակ դրած դավադիր ու ապիկար խառնամբոխ, որը ոչ պակաս հետևողականորեն իրականացնում է թուրքամետ քաղաքականություն։

Աշոտ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular