ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան և ԱՄՆ-ն պետք է վերադառնան Արցախի կարգավորման գործընթացին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։
 
Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը Թուրքիայից իսկապես դրական ազդակներ է ստանում թուրքագետը ասել է․ «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը այսպես կոչված ռուս դաշնակիցների հետ քննարկելը, որոնք չարանենգ թշնամուց ոչնչով չեն տարբերվում, ինքնին սխալ է, որովհետև այդ հարաբերությունները ներքաշվում են Պուտին-Էրդողան քաղաքական սակարկությունների մեջ: Հետևաբար ինչո՞ւ եք Ռուսաստանի հետ քննարկում: Ասենք, դուք քննարկում եք, ու հանկարծ Էրդողանը մի սանձարձակ հայտարարություն արեց, և ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին: Թուրքիայից ստացած, այսպես կոչված, դրական ազդակները արդեն դառնում են ի չիք: Երկրորդ, ուզում եմ անդրադառնալ «դրական ազդակների» թեմային: Այն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որպեսզի վերջնական ավարտին հասցնի երիտթուրքերի 1915-ին սկսած գործը, ինքնին արդեն ազդակների անկեղծությունը կասկածելի է դարձնում: Էրդողանը հո՞ չի փոխվել այս ամիսների ընթացքում: Նույնկերպ դա Ռուսաստանին է վերաբերում, որովհետև այդ լկտի հայտարարությունից հետո Պուտինն ամենայն լկտիությամբ Էրդողանին հռչակեց իր լավագույն ընկերը: Մի քանի օրից էլ հայտարարեց, թե՝ ես իրեն իմ լավագույն ընկեր հռչակեցի, որովհետև ի տարբերություն եվրոպացի առաջնորդների, իր խոսքի տերն է: Ո՞ր խոսքի, հայ ժողովրդին կրկնակի ցեղասպանության ենթարկելու խոսքի՞: Գուցե իրեն ուրիշ խոսքեր է տվել: Համենայն դեպս Էրդողանն ու Պուտինը համագործակցում են և բանակցություններում քաղաքական սակարկություններ են արվում, Պուտինն էլ Հայաստանին օգտագործում է որպես սակարկությունների միջոց: Այսինքն սակարկությունների ժամանակ կողմերն իրար ինչ-որ բաներ են մատուցում, երկուսն էլ ինչ-որ բաներ զիջում են: Պուտինը ոչ մի բան էլ չի զիջում, զիջում է Հայաստանի ու հայ ժողովրդի հաշվին: Հետևաբար, նրան ռուս-թուրքական հարաբերություններին խառնելը խիստ վտանգավոր է: Հետո պետք է հաշվի առնել, որ 2014 թվականին ՌԴ-ն վտարվել է «Մեծ ութնյակից», ինչը նշանակում է, որ Ռուսաստանն այլևս մեծ տերություն չի համարվում: Վտարվել է, որովհետև երկիրը տնտեսական աճ չի արձանագրել: ՌԴ-ի տնտեսությունը կազմալուծված է, արդյունաբերությունը լիարժեք քայքայված, այդպիսի երկրները չեն կարող մեծ տերություն կոչվել, ոչ էլ Պուտինի՝ նախկին խորհրդային հանրապետություներն իրեն միացնելու ծրագիրը հաջողություն կունենա: Դրա համար պետք է հզոր տնտեսություն ունենաս, որ քեզ միանալը գրավիչ լինի այդ հանրապետությունների համար: Այդ դեպքում կարող են մտածել՝ դե ՌԴ-ում կենսամակարդակը բարձր է, մեր կենսաթոշակները, աշխատավարձերը կբարձրանա, գոնե մի մասին դա կձգի: Հիմա Հայաստանում դուրս եկեք փողոց և հարցրեք մարդկանց, չհաշված ռոբերտականներին կամ սերժիկականներին, որևէ մեկը չի ասի՝ գնանք միանանք Ռուսաստանին: Այսինքն դա անպայման կբախվի ժողովրդի դիմադրությանը: Ինչ վերաբերում է վարչապետին, որ ընդառաջում է, ես մի անգամ նշել էի, որ այդ ընդառաջելը, հավանաբար, Մոսկվայի հորդորներով է: Ու հիմա ԱԽ քարտուղարի ասածը հաստատում է իմ մի քանի ամիս առաջ ասածը: Ես գրել էի՝ ելնելով Մարիա Զախարովայի հայտարարություններից, որ դիմել էր Հայաստանին, որ Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Այդտեղից հասկանալի էր, որ զանգում են Փաշինյանին ու ասում՝ արձագանքեք կամ ընդառաջեք Էրդողանին: Մեկ այլ վտանգավոր բան կա այդ հարաբերություններում. Եթե հիշում եք, Պուտինը մի երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար 3+3 ձևաչափը առաջարկեց: Այսինքն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան և մյուս կողմից Թուրքիա-Վրաստան-Իրան: Սա ի՞նչ է նշանակում: Այս պատերազմի միջոցով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային փաստի առջև կանգնեցրեց, փաստորեն նրանք դուրս մղվեցին Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացից: Հետո Բայդենը հայտարարեց, որ մենք վերադարձել ենք տարածաշրջան, ինչը ենթադրում է վերադարձ նաև Հարավային Կովկաս: Այսինքն և Ֆրանսիան, և ԱՄՆ-ն պետք է վերադառնան կարգավորման գործընթացին, որովհետև դա որոշված է ՄԱԿ-ի ԱԽ վճռով: Առանց այդ որոշման զորք մտցնելը, թեկուզ խաղաղապահ կոչված, չի կարելի: Դա պետք է որոշի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ եթե նման որոշում չկա, ապա Արցախում ռուսական այսպես կոչված խաղաղապահ ուժերը կոչվում են օկուպացիոն կամ ագրեսիվ զորքեր: Իրականում դրանք խաղաղապահներ չեն, պատժիչ ջոկատներ են: Եթե հիշում եք, մերոնք Քելբաջարում 3 հատ գերի էին վերցրել, ռուս զինվորները եկել, նրանց վերցրել ու տարել, հանձնել էին Ադրբեջանին: Այն դեպքում, երբ մենք Ադրբեջանում 370-ից ավելի ռազմագերիներ ունենք: Անհետ կորածների թիվն էլ չգիտենք: Ես զարմանում եմ, այդ մարդիկ հո՞ պարաշյուտով չեն իջել այնտեղ: Եկել են զորամաս, զենք են ստացել, ստորագրել են, ո՞նց չգիտեն: Շատ լավ էլ գիտեն, ուղղակի չեն ուզում ասել, Պուտինին են խնայում: Քանի որ նա է սանձազերծել այս 44-օրյա պատերազմը մեր դեմ, չեն ուզում, որ ժողովրդի մեջ Պուտինի կամ ՌԴ-ի հանդեպ ավելի մեծ լինի ատելությունը»:
 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular