ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարությունը՝ կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարի հերթական անհեթեթ հրամանը, որը, իբր, ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին, բայց իրականում ավելի է խորացնելու կորոնավիրուսով պայմանավորված ծանր իրավիճակը։ 

Ըստ Անահիտ Ավանեսյանի հրամանի՝ նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը։ Այդ հրամանը, ի դեպ, որոշ բացառություններ է թույլատրում։ Մասնավորապես, մինչև 5 տարեկան երեխաների, պաշտոնյաների, քրոնիկ շնչառական հիվանդությունների ունեցողների, հոգեկան, վարքի և կոգնիտիվ խանգարումներ ունեցողների համար։ Առողջապահության նախարարը, իհարկե, «մեծագույն» լավություն է արել, թույլ է տվել դիմակ չկրել ծխելուց, խմելուց և սնվելուց։ 

Մասնագետները նշում են, որ այս հրամանը որևէ կերպ չի նպաստելու կորոնավիրուսի դեմ պայքարին, այլ, ընդհակառակը, ավելի է խորացնելու իրավիճակը։ Հանրային վայրերում դիմակ չկրելու համար մարդիկ զանգվածաբար կշրջեն՝ սիգարետը կամ ջրի շիշը ձեռքներին, և պարեկներն էլ չեն կարողանա տուգանել կամ դիմակ պարտադրել։ Պատվաստումների լուրջ քարոզ անելու, հարկադիր կամ այլ եղանակներով պարտադրելու փոխարեն առողջապահության նախարարությունը խտրականություն է դրսևորում՝ պետական պաշտոնյաներին թույլ տալով դիմակ չկրել։ Վերջիններս, որ պիտի իրենց կերպարով օրինակ ծառայեին հանրությանը, այլևս դառնալու են ատելության առարկա։ Շարքային քաղաքացիների համար լիովին անհասկանալի է նման մոտեցումը, և հնարավոր չէ տրամաբանորեն բացատրել այս հանգամանքը։ 
Իսկ Հայաստանում այդ ընթացքում օրական հիսուն և ավելի մարդ է մահանում կորոնավիրուսից, մահճակալային ամբողջ ֆոնդը զբաղված է, թթվածին արտադրելու միջոցներն էլ սպառվելու վրա են։ Փաստենք, իրական քայլերի փոխարեն ՀՀ իշխանությունները զբաղված են կեղծ և բովանդակազուրկ քայլերով, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների խղճին է։

Արթուր Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular