ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին մերժեցին Գյումրիում, բայց նա խլեց իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խայտառակ պարտություն կրեց Գյումրիում։ Գյումրեցիները նախընտրեցին իրենց քվեն տալ «Բալասանյան» դաշինքին, բայց ոչ Փաշինյանին, սակայն դա չխանգարեց, որ վերջինս յուրացնի իշխանությունը։ Դեռ ընտրություններից առաջ բազմիցս էինք նախազգուշացրել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնում է ոչ միայն իր վարկաբեկված թիմով, այլև տարատեսակ արբանյակներով, որոնց հետ էլ վերջում փորձելու է իշխանություն ձևավորել։ Թեպետ գյումրեցիները հավատում էին, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի դավաճանի իր քաղաքին, պարզվեց, որ նրա ճակատը բավական լայն է, ու ՔՊ գրառման համար էլ տեղ կա։ Նախօրեին «Բալասանյան» դաշինքը հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, որի արդյունքում ՔՊ-ն կստանա երկու փոխքաղաքապետի, մի քանի բաժնի պետերի պաշտոններ։ Հուշագիրը ստորագրել են «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, ԱԺ-ն լքող և Շիրակի մարզպետի պաշտոնին հավակնող Նազելի Բաղդասարյանի օգնականն է։

Գյումրիում խոսակցություններ կան, որ փոխքաղաքապետ կդառնան Նազելի Բաղդասարյանի եղբայր Արմանն ու օգնական Քնարիկը։ ՏԻՄ ընտրություններից հետո գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանին կրկին աքսորում են առողջապահության նախարարություն, իսկ մարզը հանձնում Նազելի Բաղդասարյանին։ Վերջինս հեղափոխությունից հետո կարողացել է դառնալ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից մեկը։ Իսկ հասարակությունը հերթական անգամ հիասթափվելու փոխարեն պետք է ավելի ճիշտ ընտրություն կատարի։ Նիկոլ Փաշինյանի ազգադավ ուժից բացի քվե չպետք է տալ նաև նրա արբանայկաներին։ Եթե փոփոխություններ են ուզում, ապա պետք է քվեն տալ միայն գործող իշխանությունների հետ համագործակցությունը բացառող, արմատական տրամադրված ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Այլապես, այլ բալասանյանների միջոցով Նիկոլ Փաշինյանը կզավթի իշխանությունը ՏԻՄ-երում և կծիծաղի հանրության ու քաղաքական ուժերի դեմքին։ 

Տիգրան Ապրեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular