ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունների անողնաշար պահվածքը նպաստեց Թուրքիայի հզորացմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածաշրջանում Թուրքիայի դերը գնալով աճում է, և այս փաստի մեղավորների թվում առաջիններից մեկը Հայաստանի գործող իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հռոմում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Սպիտակ տունը հայտնում է` Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը։ Մինչ Արցախյան պատերազմը գերերությունները աշխատում էին հեռու պահել Թուրքիային՝ կարգավորման գործընթացից, այսօր, սակայն, փաստ է, որ Թուրքիան է դարձել առաջատար երկրներից մեկը, որի հետ են քննարկում Արցախի հարցը։

Նույն գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները։

«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

«Այ այսպես, մեր բացակա դիվանագիտության և սուբյեկտայնության արդյունքում թուրքական դիվանագիտությունը մտավ Հարավային Կովկաս»,- արձանագրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարողանում դիմադրել թուրք-ադրբեջանական ճնշումներին, և գերտերությունները մեր հարցերը քննարկում են ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Թուրքիայի հետ։ Տասնամյակներ շարունակ ՀՀ իշխանություններին հաջողվում էր զսպել կարգավորման գործընթացին Թուրքիայի ներգրավման ախորժակը։ Այդ երանելի ժամանակները վաղուց անցյալում են։ 

Նարեկ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular