ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խոստովանեց իր կատարած հանցանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ստիպված էր խոստովանել, որ դեկտեմբերին Սյունիքի հատվածում զորքերի հետ քաշվելու բանավոր հրամանն ինքն է տվել։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները տևական ժամանակ փորձում էին պարզել, թե ով և ինչ հանգամանքներում է տվել այդ ապօրինի և դավադիր հրամանը։ Շաբաթներ շարունակ նրանց գրավոր հարցումներին Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր մեկնաբանություններով հրաժարվում էին պատասխանել։ Չորեքշաբթի կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ ևս մի քանի անգամ հնչեց այս հարցը, և միայն ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հստակեցրեց. «Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»:

Փաշինյանն այս որոշումը հիմնավորում է այսպես. այդ շրջանները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով, իսկ որ Սյունիքին սահմանակից Զանգելանն ու Կուբաթլուն բանակցությունների առարկա դարձած 7 շրջանների մաս են, ըստ նրա, հիմնավորվում է նաև արդեն հայտնի դարձած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին նախկին իշխանությունների ժամանակ: Ապա Փաշինյանն ակնարկել էր ինչ-որ փաստաթղթի նախապատրաստման մասին, որն այդպես էլ չի ստորագրվել, այլ մանրամասներ չի փոխանցել։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երեկ արձանագրել է, թե գլխավոր դատախազությունը պետք է նյութեր նախապատրաստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության առնչությամբ։

«Չէր կարող որևիցե մեկը բանավոր հրաման տալ հետ քաշվելու, այն էլ այն վայրերում, որոնք հետագայում պետք է վիճաբանության առարկա դառնային մեր սահմանները ճշտելու ուղղությամբ», - ասել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Վարչապետի այս հայտարարությունը, ըստ էության, ապացուցում է, որ Սյունիքում ստեղծված ծայրաստիճան ծանր իրավիճակի միակ պատասխանատուն ու մեղավորը մեկ մարդ է, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այլ հարց, որ նրա խամաճիկը դարձած իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկի մեղավորին պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

Խաչիկ Ղևոնդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular