ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հետո արտագաղթը շեշտակի ավելացել է․ Ապագա կա՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից և տնտեսական իրավիճակի վատթարացումից հետո Հայաստանի բնակչությունը արագորեն նվազում է։ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով են լքում հայրենիքը՝ այլևս հույս չկապելով ՀՀ ապիկար և դավադիր իշխանությունների հետ։ Թեև հայաստանցիների նախընտրելի ուղղությունը շարունակում են մնալ Միացյալ Նահանգներն ո Եվրոպան, կորոնավիրուսի և վիզային սահմանափակումների պատճառով ամենաշատն արտագաղթում են Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանը միգրանտների թվով 3–րդն է Ռուսաստանում։ Ռոսստատի տվյալներով ՝ Հայաստանը 2021 թվականին միգրանտների ներհոսքի առումով առաջատար երկրների եռյակում է։

Այսպես, 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 20 հազար միգրանտ։ Նախօրեին էլ մեկ այլ տեղեկություն հայտնվեց, թե այս տարվա առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայաստանցի: Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Պաշտոնական վիճակագրությամբ` ընդհանուր առմամբ Հայաստանը բացարձակ թվերով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների շարքում` Ուկրաինայից, Ղազախստանից և Տաջիկստանից հետո: Սեփական բնակչության և Ռուսաստանի քաղաքացիություն ստացածների համեմատությամբ, այնուամենայնիվ, Հայաստանն առաջինն է բոլոր երկրների շարքում:

Եթե գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դեռ կարող էին ինչ-ինչ պատճառներով արդարացնել աշխատանքային ժամանակավոր միգրացիան, ապա ՌԴ քաղաքացիության ստացումը պարզ ցուցիչ է, որ առնվազն 22 հազար մարդ այլևս հույս չի կապում հայրենիքի հետ, նախընտրում է դառնալ այլ երկրի քաղաքացի։ Եվ սա միայն Ռուսաստանի ցուցանիշներն են։ Այլ երկրների ցուցանիշները, հասկանալի պատճառներով, դեռ չկան։ Ուստի արձանագրենք, 2050 թվականին 5 միլիոն դառնալու փաշինյանական խոստումը հերթական փուչիկն է։ Հույսեր փայփայենք, որ ավելանալու փոխարեն մինչև այդ ժամանակ ՀՀ բնակչությունը չի պակասի։ Եթե, իհարկե, Հայաստանի Հանրապետություն մնա։

Հովհաննես Երանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular