ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանում իրավիճակը թեժ է․ իշխանությունը փորձում է ապօրինություններով զավթել քաղաքապետի աթոռը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կրած խայտառակ պարտությունից հետո գործող իշխանություններն ամեն ինչ անում են Կապանն իրենց ձեռքից բաց չթողնելու համար։ Հիմնական մրցակցությունը Կապանում ընթանալու է գործող քաղաքապետ, «Շանթ» դաշինքով առաջադրված Գևորգ Փարսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող պատգամավոր Դավիթ Դանիելյանի միջև Փարսյանը Փաշինյանի թեկնածուին հաղթել է նույնիսկ 2018թ․, երբ «հեղափոխական» առաջնորդի վարկանիշը չափազանց բարձր էր, և այժմ Փաշինյանն ու իր կողմնակիցները հստակ գիտակցում են, թե ինչ բարդություններ են իրենց սպասվում։ Դանիելյանի հաղթանակը ապահովելու համար իշխանությունը դիմել է հնարավոր և անհնարին բոլոր միջոցներին, ընդհուպ ահաբեկումներ, վարչական և քաղաքական ռեսուրսի չարաշահումներ։

Իրավիճակը Կապանում այնքան է բարդացել, որ անգամ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է ստիպված եղել հայտարարություն տարածել, ներկայացնել իշխանության օգտին կատարվող ապօրինությունները։ ՄԻՊ-ի փոխանցմամբ, իշխանության ճնշմամբ, «Չաարատ Կապան» ՓԲԸ ղեկավարությունն է ճնշումներ գործադրում իր աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դուրս գալ «Շանթ» դաշինքի ընտրացուցակից, կամ ազատվել աշխատանքից, և այս դեպքը եզակի չէ։ Իշխանությունները նաև փորձում են ազատվել «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենից, ով Կապանի փոխքաղաքապետի մայրն է։

«Ըստ մի շարք ահազանգերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր աջակիցներ հետևում են համայնքի գործող ղեկավարի օգտին գրառումներ անող քաղաքացիների սոցիալական ցանցերի էջերին, և դրական գրառումների ու անգամ որևէ դրական գրառում հավանելու դեպքում՝ նկատողություններ են արվում, պահանջներ են ներկայացվում, որ գրառումները ջնջվեն կամ հավանումները հանվեն»,- նշել է Թաթոյանը:

Ընտրություններից օրեր առաջ, արձանագրենք, իրավիճակը թեժացել է։ Կապան են գործուղվել ՔՊ առաջատար դեմքերը, որոնց հանձնարարված է հնարավոր բոլոր միջոցներով ապահովել այդ քաղաքում որևէ ճանաչում և հեղինակություն չունեցող Դավիթ Դանիելյանի հաղթանակը։ 

Մանվել Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular