ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը սկսել է մտահոգել Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուսից մահերի թվով մեկ միլիոն մարդու կտրվածքով Հայաստանն աշխարհում չորրորդ տեղում է։ Զիջում է միայն Ռումինիային, Բուլղարիային և Լատվիային։ Շաբաթական կտրվածքով կորոնավիրուսից մահերի աճը կազմում է 26 տոկոս։ Իրավիճակը խորանում է նրանով, որ մահճակալային ֆոնդն ամբողջությամբ լրացվել է, իսկ հիվանդանոցներում բավարար թթվածին չկա՝ հիվանդների համար։ 

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն՝ հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար: Չնայած ծայրահեղ լարված համաճարակային իրավիճակին` կառավարությունը հակված չէ լոքդաունի գնալ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե այժմ երկու ուղղությամբ են աշխատում` առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումն է, երկրորդը՝ պատվաստումների ծավալի ընդլայնումը։ Յոթ ամիսների ընթացքում Հայաստանում դեռ բնակչության տասը տոկոսն էլ չի ստացել ամբողջական պատվաստում, ընդ որում՝ հայտնի էլ չէ, թե այս թիվը որքանով է արտացոլում իրականությունը, քանի որ կեղծ հավաստագրերի հարյուրավոր դեպքեր են բացահայտվել։ 

Ըստ էության, գործող իշխանություններն իրենք էլ ակամայից խոստովանում են՝ հիմնովին ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը։ Իշխանությունը չի կարողանում բնակչությանը ողջամիտ կերպով բացատրել պատվաստումների անհրաժեշտությունը, իսկ դա հանգեցնում է մահերի թվի աճի։ 

Այսօրվա դրությամբ, վարակման 2096 նոր դեպք է հայտնաբերվել, 43 մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է: Եվ, փաստացի, 7500 զոհերի մահվան թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը հենց գործող իշխանություններն են, որոնք անցած տարվա մարտից այս կողմ էական որևէ քայլ չեն կատարել կորոնավիրուսի մահաբեր ընթացքը կանգնեցնելու համար։

Մինաս Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular