ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը, բայց չգիտի, թե ոնց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնել, սակայն բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչպես է իրականացվելու այդ գործընթացը։ Անվտանգության խորհրդի տխրահռչակ քարտուղար Արմեն Գրիգորյանն է երեկ կառավարության նիստից հետո հայտարարել, թե այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։

«Քարտեզների միջև տարբերություն կա։ Քարտեզ ասելով, երբ մենք նկատի ունենք իրավական հիմքով քարտեզը, միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 20-ականների քարտեզն է, մի մասն ասում է՝ 26 թվականի, մի մասն ասում է՝ 29 թվականի։ Այս հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», - ասել է Գրիգորյանը:

Ըստ ԱԽՔ-ի՝ հայկական կողմի համար որևէ խանգարող հանգամանք չկա սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու համար, սպասում են դրական ազդակների։

«Սպասում ենք դրական ազդակ այդ մասով Ադրբեջանից, կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այդ մասով առաջ գնալ»,- նշել է Գրիգորյանը։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանագծման խնդիրներին՝ հայտարարելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, ասածը բացատրել այն հանգամանքով, որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։ Հայաստանի իշխանությունների այս պիոներական պատրաստակամությունը, իհարկե, աչք է ծակում․ փաշինյանական իշխանությունը բացարձակապես չի տիրապետում որևէ քարտեզի, չգիտի, թե որտեղով են անցնելու սահմանները, սակայն անմռունչ թշնամուն է զիջում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կտոր-կտոր։ Հետո էլ զարմանում են, երբ Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին մեղադրում են դավաճանության մեջ։ Ի՞նչ է սա, եթե ոչ հստակ ապացուցված դավաճանություն։

Արամ Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular