ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ախորժակը շատ մեծ է, և նրանք փորձում են ճնշել Հայաստանին, բայց պետք է ուժեղ լինել ու ոչ մի կերպ չընկրկել այդ ճնշումների դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմը շարունակում է պնդել, որ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ձևաչափով երբեք չի քննարկվել ու չի քննարկվում միջանցքի տրամադրման հարց, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե թուրքական կողմը որևէ հիմք ունի՞, որ անընդհատ խոսում է այդ մասին, թե՞ քաղաքական ինչ նպատակ է հետապնդում թուրքագետը ասել է․ «Չեմ կարող ասել՝ հիմքեր կան, թե՝ չէ, բայց եթե մեր իշխանությունները հայտարարում են, որ նման հարց չի քննարկվում, չեմ կարծում, թե օդից են վերցնում սա, քննարկվում է կոմունիկացիաների բացման հարցը: Իսկ որ թուրքերն ու ազերիները մեծ համառությամբ կրկնում են միջանցք-միջանցք, քաղաքական նպատակ են հետապնդում: Առաջին հերթին՝ նրանք պետք է, իրենց ընկալմամբ, հնարավորինս լավ օգտագործեն այն հնարավորությունը, որն իրենց համար ստեղծվել է պատերազմից հետո, ճնշում գործադրեն Հայաստանի վրա ու գնալով ուժեղացնեն այդ ճնշումը, որ ինչ-որ զիջումներ պոկեն, ու այդ ճնշման մի մաս է կազմում միջանցքի մասին նրանց պարբերական հայտարարությունները: Միջանցքի մասին հայտարարությունները կարևոր են իրենց հասարակության համար, որ ցույց տան, թե իրական արդյունքներ կան հաղթանակի հետ կապված, որ երկու թուրքական երկիր արդեն կարողանում է կապվել իրար հետ, ինչը կարևոր է նաև պանթուրքական տեսանկյունից, որովհետև դա օրինակ է հանդիսանալու մյուս թյուրքալեզու երկրների համար: Եվ քանի որ երկու շաբաթից պետք է տեղի ունենա շատ կարևոր իրադարձություն՝ պանթուրքիզմի տեսակետից, Թյուրքալեզու երկրների խորհուրդը պետք է վերակազմավորվի ու դառնա Թուրքական միություն, ինչը նշանակում է, որ նրանք մոդել են ընտրել Եվրամիությունը, որը շատ բարձր ինտեգրացիայի մակարդակ ունի, ու դրա համար շատ կարևոր է, որ իրենք մյուս թյուրքալեզու երկրներին, որոնք մաս են կազմելու այդ միությանը, ցույց տան, թե՝ տեսեք, Թուրքիան ու Ադրբեջանն ինչքան մոտ են միմյանց ու հաղթանակ տարան Արցախի ու Հայաստանի նկատմամբ ու հիմա արդեն միջանցքով կապվում են իրար հետ և այլն: Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պետական ռադիո և հեռուստատեսության ծառայությունը իր էջում արտերկրի համար տրվող հաղորդումների համար հրապարակել էր մի քարտեզ, որում իրենց ասած Զանգեզուրի միջանցքը ընդգրկում է ողջ Սյունիքը, ոչ թե միայն այդ ճանապարհը: Թուրքիայի ախորժակը շատ մեծ է ու այս կերպ փորձում են ճնշել Հայաստանին, բայց պետք է ուժեղ լինել ու ոչ մի կերպ չընկրկել այդ ճնշումների դեմ:

No description available.

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular