ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաղափարազուրկ իշխանությունը՝ ազգային անվտանգության սպառնալիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վերջին երեսուն տարիների պատմությունը կարելի է բաժանել չորս փուլերի՝ ըստ երկիրը կառավարող նախագահների։ Յուրաքանչյուր նախկին նախագահ ուներ սեփական սկզբունքների և գաղափարախոսության որոշակի ձևակերպումը, կարմիր գծեր, որոնք երբևէ չէին անցնում։ Ընդհանուր առմամբ, երեք նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երբեք էլ ողջ հասարակության սիրելին չեն եղել։ Հանրության մի մասը մշտապես ավելի կամ պակաս ատել է նրանց, նրանց գաղափարները, մտքերը, քաղաքական գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ է նույնիսկ այդ առումով։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի չորս ղեկավարներից միակն է, որը չունի բարոյական որևէ արգելակ, գաղափարական որևէ կողմնորոշում, ընդսմին ձևակերպված և հստակ դիրքորոշումներ Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերում։ Լինի դա Արցախի, տնտեսության, բանակի, թե ցանկացած այլ հարցում։ Հեղափոխական գաղափարներով իշխանությունը զավթած վարչախումբը դեռ պատերազմից առաջ գլուխ էր գովում, որ որևէ -իզմ չի դավանում։ Եթե նախկինում դա փորձում էին ներկայացնել որպես իշխանության ճկունության, իրավիճակներին ճիշտ կողմնորոշվելու հատկություն, ապա այսօր հստակ է՝ Հայաստանի համար աղետ է նման գաղափարազուրկ, սկզբունքներ և բարոյական արգելակներ չունեցող իշխանության առկայությունը։

Հանուն իշխանության պահպանման՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները պատրաստ են լինել կոմունիստ ու պահպանողական, անարխիստ և սոցիալ-դեմոկրատ, անգամ՝ հոմոսեքսուալիստ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Հայտնի անեկդոտը հիշեցրեց։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը թյուրիմացություն է, որին հայ ժողովուրդը իր իսկ ձեռքով փաթաթեց իր վզին, և այժմ ստիպված է տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները, քանի դեռ հանդուրժում է գաղափարազուրկ խառնամբոխին որպես իր ղեկավար։

Արտյոմ Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular