ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

ԱԺ նիստում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` ընթերցելով ՊՆ-ից ստացված իր հարցման պատասխանը: Մանուկյանը հիշեցրեց, որ Վահան Կոստանյանը 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար երեք տարի ժամկետով տարկետման իրավունք էր ստացել, այդ ընթացքում եղել է խորհրդարանի նախագահի օգնականն ու խորհրդականը:

«Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարցրել էի՝ արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է զինված ուժեր, թե ոչ, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական: ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ` ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց` ազատվել է հիվանդության հիմքով:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ ասաց, թե պատգամավորը կարող է դիմել այդ քաղաքացուն և նրա թույլտվության պարագայում տեղեկանալ ազատման մանրամասների մեջ:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 2017-ին արված փոփոխություններից հետո ուսումնառության նպատակով տարկետման իրավունք կարող էին ստանալ միայն գիտության և կրթության մեջ նշանակալի ներդրումներ ունեցող անձինք` համապատասխան մրցութային հանձնաժողովի պահանջներին համապատասխանելուց հետո: Մրցույթի պահանջները բավարարելուց հետո Կառավարության որոշմամբ նշված անձինք տարկետման իրավունք են ստանում:

Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր, որպեսզի գիտությամբ զբաղվելու համար դիմի մասնագիտական հանձնաժողովին ու տարկետում ստանա: Կառավարությունը հուլիսի 19-ին 42 քաղաքացու, այդ թվում Վահան Կոստանյանին տարկետման իրավունք էր տվել` ասպիրանտուրայում ուսանելու համար:

Գիտության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար տարկետում ստացած Կոստանյանը օգոստոսի 14-ին նշանակվել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular