Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

ԱԺ նիստում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` ընթերցելով ՊՆ-ից ստացված իր հարցման պատասխանը: Մանուկյանը հիշեցրեց, որ Վահան Կոստանյանը 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար երեք տարի ժամկետով տարկետման իրավունք էր ստացել, այդ ընթացքում եղել է խորհրդարանի նախագահի օգնականն ու խորհրդականը:

«Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարցրել էի՝ արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է զինված ուժեր, թե ոչ, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական: ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ` ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց` ազատվել է հիվանդության հիմքով:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ ասաց, թե պատգամավորը կարող է դիմել այդ քաղաքացուն և նրա թույլտվության պարագայում տեղեկանալ ազատման մանրամասների մեջ:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 2017-ին արված փոփոխություններից հետո ուսումնառության նպատակով տարկետման իրավունք կարող էին ստանալ միայն գիտության և կրթության մեջ նշանակալի ներդրումներ ունեցող անձինք` համապատասխան մրցութային հանձնաժողովի պահանջներին համապատասխանելուց հետո: Մրցույթի պահանջները բավարարելուց հետո Կառավարության որոշմամբ նշված անձինք տարկետման իրավունք են ստանում:

Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր, որպեսզի գիտությամբ զբաղվելու համար դիմի մասնագիտական հանձնաժողովին ու տարկետում ստանա: Կառավարությունը հուլիսի 19-ին 42 քաղաքացու, այդ թվում Վահան Կոստանյանին տարկետման իրավունք էր տվել` ասպիրանտուրայում ուսանելու համար:

Գիտության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար տարկետում ստացած Կոստանյանը օգոստոսի 14-ին նշանակվել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական:

«Քեդմին բացատրել է, թե ինչու է Թրամփը հաշտեցրել Հայաստանին Ադրբեջանի հետ» Խոշոր վթար՝ Երևանում«Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, իսկ մենք պատասխանում ենք հացահատիկի մատակարարումներով և բարեկամության հավաստիացումներով» «Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը. պատմության այս օրը (06 փետրվար)«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբլին կրկին թանկացել էՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ «Հրապարակ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» 1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ» ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների հետ հանդիպելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Apple-ը ուշադրություն չի դարձնի նոր iPhone-ի դիզայնին. iPhone 18 շարքը կմնա առանց ռեդիզայնիՏեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրելՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՄելիքյանների հանգիստը Դուբայում Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կառաջնորդվի ազգային շահերով․ Կրեմլ Արարատից հայտնում են 4 վիրավորի մասինՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմՄոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից ՀՀ-ին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին․ Լավրով Դավիթ Մանուկյանը նույնպես դատապարտվել է ցմաh ազատազրկման Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկմանՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Խոշոր վթար՝ ԱրագածոտնումԱրկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգըՎթարային ջրանջատումներ կլինենՄի՛ հիշատակեք «5-րդ հոդվածը», Ֆինլանդիան զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ «Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Մասնագետները գնահատել են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը. խափանումներ Իրանում, և այլընտրանք Ադրբեջանի միջոցով Սպասվում է քամու ուժգնացում
Ամենադիտված