ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Փաշինյանը պատասխան չունի․ լպիրշության մաստեր-կլաս վարչապետից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի հարցուպատասխանը, որ կայացավ երեկ, հերթական անգամ վկայեց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները բացարձակ կորցրել են իրականության և չափի զգացումը, իսկ ընդդիմադիրների մտահոգություններին և քննադատություններին պատասխանում են իրենց լկտիության ու բարոյազրկության ողջ ծավալով։ Հարցուպատասխանի հիմնական թեման սահմանային խնդիրներն էին։ Ընդդիմությունը մտահոգություն էր հայտնում, որ նախորդ օրը կայացած փակ քննարկմանը բավարար պատասխաններ չեն ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարից և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալից։

Արծվիկ Մինասյանը առաջարկեց Փաշինյանին առաջարկեց հանդես գալ արտահերթ զեկույցով՝ բարձրացված բոլոր հարցերի մասով, այդ թվում նաև կազմակերպել փակ քննարկումներ. «Հենց այս դահլիճում արդյունավետ քննարկում իրականացնենք»: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա հենց դա են անում. «Դուք ինչ հարց ունեք, տալիս եք, մենք էլ ինչ պատասխան ունենք, տալիս ենք: Նույն հարցը անընդհատ տալիս եք, մենք էլ նույն պատասխանը անընդհատ տալիս ենք: Հիմա էլ նոր նի՞ստ, էս նոր նիստում ձեր տված հարցը և մյուս նիստում ձեր տված հարցը ինչո՞վ են տարբերվելու»:

Տեղից արձագանքեցին Ալեն Սիմոնյանն ու նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Համ ասում եք սուրճի սեղանի շուրջ քննարկենք, համ մեջբերում եք Սահմանադրությունից … Ինչ ֆորմատ ասեցիք, ասեցինք՝ այո»,- լկտիաբար ծաղրել է Սիմոնյանը, իսկ Ռուբինյանը հավելել է․ «Խաշ ա հասունանում»:

Ի դեպ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը միակն էր, ով կարողացավ լռեցնել Փաշինյանին։ «Ես ցանկանում եմ, որպեսզի իրավապահ մարմինները ուշադրությամբ արձանագրեն այս վերջին հայտարարությունը, որովհետև առերևույթ առկա է «Պետական սահմանի մասին» օրենքի դրույթների խախտում, ինչը հանգեցրել է Քրեական օրենսգրքի 300.2 հոդվածին՝ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ հոդվածի հատկանիշներով, որովհետև Վարչատարածքային բաժանման օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար: Պետական սահմանը սահմանվում է Պետական սահմանի մասին օրենքով սահմանված ընթացակարգով, իսկ եթե չկա ճշգրտված սահման որևէ հարևան պետության հետ, պետության տարածք է հանդիսանում այն տարածքը, որի վրա գտնվում են ՀՀ զինված ուժերը, գտնվում է Հայաստանի ինքնիշխան տիրապետման տակ: Ուստի ցանկացած զիջում հնարավոր է միայն միջազգային ընթացակարգով ստորագրված, պատշաճ կարգով վավերացված միջազգային պայմանագրի հիմքով: Որևէ այլ փոփոխություն՝ կա՛մ կլինի պատերազմ, կա՛մ այլ մեխանիզմ»,- իր արձագանքում նշեց պատգամավորը:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդամենը քթի տակ մրթմրթաց․ «Հաջողություն եմ մաղթում»։ 

Վահե Արշակյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular