ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները միտումնավոր են ձախողում կորոնավիրուսի դեմ պայքարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները հիմնավորապես ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում պատվաստումների իրականացման ծավալներով․ պատվաստվել է բնակչության 6 տոկոսից էլ պակաս հատվածը, թեև առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե պատվաստանյութերի պակաս Հայաստանը չունի։ Անցած տարվա մարտից ի վեր կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 6112 մարդ, այլ հիվանդությունների բարդացումից՝ 1263 մարդ, և այդ 7 հազարից ավելի մահերի միակ մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են։

Թեև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատում է, որ մահճակալային ֆոնդը լիովին սպառվել է, իսկ կորոնավիրուսը շարունակում է իր մահաբեր ընթացքը, Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս իրավիճակը մեղմելու համար։ Բազմաթիվ բժիշկներ, այդ թվում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրում և աղաչում են հանրությանը պատվաստվել, չվտանգել իրենց և շրջապատի կյանքը, դիմակ կրել, սակայն իշխանություններն իրենց ապիկարության պատճառով վտանգում են պատվաստումների և դիմակ կրելու քարոզը։ Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցների։

Նախագահի աշխատակազմը հաղորդագրության մեջ տասնյակ նկարներ էր տեղադրել, թե ինչպես են փոքր և փակ տարածքում տասնյակ մարդիկ խմբվել, և միայն մեկ մարդ՝ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն էր դիմակ կրում։ Նույնիսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարկ չէր համարել դիմակ կրել։ Ավելի լավ հակաքարոզչություն պատվաստումների և դիմակ դնելու դեմ նույնիսկ անհնար է պատկերացնել։ Եթե իշխանությունները չեն գիտակցում իրենց արարքների ողջ վտանգավորությունը, ապա ի՞նչ պահանջել հանրությունից։ 

Գագիկ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular