ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նախագահն իր կամքը թելադրեց արևմտյան տերություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահը հետ է կանգնել 10 արևմտյան երկրների դեսպաններին արտաքսելու որոշումից: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ դեսպանները հրաժարվել են իրենց ավելի վաղ հայտնած դիրքորոշումից և այսուհետ ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում։ Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրահանգել էր արտգործնախարարությանը արտաքսել 10 դեսպաններին՝ այն բանից հետո, երբ նրանք կոչ էին արել ազատ արձակել թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային, ով մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար։

Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ դեսպանները Թվիթերում հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան՝ չեն պատրաստվում խառնվել Թուրքիայի ներքին գործերին։ Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես կարելի է պաշտպանել սեփական երկրի ինքնիշխանությունը, նույնիսկ կոշտ մեթոդներով։ Եվ խոշոր երկրները ստիպված եղան հաշվի նստել Թուրքիայի իշխանությունների պահանջների հետ։ Ցավալիորեն, պետականամետության այս դրսևորումը տեսնում ենք Թուրքիայի՝ մեր գլխավոր թշնամի պետության կողմից, որը հզորանալով կարողանում է իր կամքը թելադրել անգամ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների պես երկրներին։ Այն երկրներին, որոնց վրա սխալմամբ հույս էր դրել Հայաստանը, թե պատերազմի ժամանակ կօգնեն և կդադարեցնեն ռազմական գործողություները։ Դժվար թե այս և նմանատիպ այլ դեպքերը դաս լինեն Հայաստանի և հայ հանրության համար, թե ինչպես պետք է պահել սեփական դեմքը։

Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, կորցրել է իր սուբյեկտայնությունը, և արդեն ոչ ոք հաշվի չի նստում մեր հետ։ Մինչդեռ Թուրքիան և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը գնալով ավելի են բարձրացնում իրենց սուբյեկտայնության մակարդակը, տարածաշրջանում լուրջ խաղացողներ դառնում, առաջ մղում իրենց սեփական շահերը։

Գրիգոր Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular